o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քոչարյանի հետ հանդիպումից հետո ՌԴ դեսպանին հրավիրել են ԱԳՆ

17.06.2019 22:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Քոչարյանի հետ հանդիպումից հետո ՌԴ դեսպանին հրավիրել են ԱԳՆ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանը հրավիրվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։

«Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստից հետո, որիշրջանակներում քննարկվել էր նաև ՌԴ դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած հանդիպումը, խոսել եմ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատման որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին

Նախարարն ինձ տեղեկացրեց, որ իրականում ՌԴ դեսպանն այս առնչությամբ անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում։

Իսկ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն այս մասին հանձնաժողովի նիստի ընթացքում չէր ասել, որովհետև այդ պահին չուներ տեղեկությունը հրապարակայնացնելու թույլտվություն»,- Facebook-յան իր էջում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

 ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց. «Հաստատում եմ, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանն անցյալ շաբաթ հրավիրվել է ՀՀ ԱԳՆ: Հավելելու ոչինչ չունեմ»:

Հիշեցնենք, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ վերջինի գրասենյակում։

Դրանից հետո ՌԴ դեսպանատունը հանդես էր եկել պարզաբանմամբ՝ տեղեկացնելով, որ Կոպիրկինը հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել է հասարակական, քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ իր հերթական հանդիպումների շրջանակներում։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА