o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երրորդ նախագահը մասնակցում է Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը. Ինչպես հաղթել շախմատում» գրքի շնորհանդեսին

17.06.2019 21:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊՈՐՏ
Երրորդ նախագահը մասնակցում է Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը. Ինչպես հաղթել շախմատում» գրքի շնորհանդեսին

Սերժ Սարգսյանը մասնակցում է Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը. Ինչպես հաղթել շախմատում» գրքի շնորհանդեսին

ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մասնակցում է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 90-ամյակի առիթով լույս ընծայված` աշխարհահռչակ շախմատիստի «Գահերի խաղը. Ինչպես հաղթել շախմատում» գրքի շնորհանդեսին:

Արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը հրաժարական է տվել

Միջոցառմանը մասնակցում են նաև շախմատի ֆեդերացիայի անդամներ, գրոսմայստերներ, միջազգային վարպետներ, շախմատի տանն անցկացվող` Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրվան նվիրված կայծակնային հուշամրցաշարի մասնակիցները:

Գիրքը հրատարակվել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի օժանդակությամբ` հայազգի տաղանդավոր զավակի հոբելյանի կապակցությամբ յուրօրինակ նվեր դառնալով բոլոր շախմատասերների և տասնամյակներ շարունակ նրանով հպարտացող հայ հանրության համար: Գրքի հայերեն թարգմանությունը և հրատարակությունն իրականացրել է Newmag ընկերությունը:

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ / Office of 3rd President of RA

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА