o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ցանկացած ֆորսմաժորային զարգացում հղի է մեր պետությունների համար ֆիզիկական գոյության մարտահրավերներով»

17.06.2019 19:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Ցանկացած ֆորսմաժորային զարգացում հղի է մեր պետությունների համար ֆիզիկական գոյության մարտահրավերներով»

ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Երուսաղեմում հայերի վրա հարձակման համար Իսրայելի իշխանությունները ներողություն են խնդրել

– Արդյո՞ք մենք պատրաստ ենք:

Ակնդետ հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին: ԱՄՆ-Իրան հակադրությունները թևակոխում են նոր փուլ, սպառնալով տարածաշրջանային և գլոբալ անվտանգությանը: Այս խնդիրը չի կարող չվերաբերել նաև Հայաստանին և Արցախին:

Ակնհայտ է, որ տարածաշրջանային լարվածության աճը և հնարավոր զարգացումները լրացուցիչ սպառնալիքներ են ստեղծում երկու հայկական պետությունների համար:

Խնդրի կարևորությունը չի սահմանափակվում միայն այն հանգամանքով, որ Իրանը բարեկամ երկիր է և դեպի արտաքին աշխարհ մեր պատուհաններից մեկը: Իրանի գլոբալ գեոպոլիտիկ կշիռը շատ ավելի մեծ է, և ցանկացած ֆորսմաժորային զարգացում հղի է մեր պետությունների համար ֆիզիկական գոյության մարտահրավերներով:

Մասնավորապես, ակնհայտ է, որ Իրանի ներգրավմամբ հնարավոր ռազմական կոնֆլիկտի դեպքում մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը կարող է օգտվել ստեղծվող խառնաշփոթից և Արցախյան ճակատում դիմել ռազմական ավանտյուրայի: Հնարավոր վտանգների շարքը կարող ենք շարունակել:

Այս համատեքստում ինձ շատ է մտահոգում, արդյո՞ք Հայաստանի իշխանությունները հաշվարկում են համապատասխան ռիսկերը: Արդյո՞ք Հայաստանի կառավարությունը մշակում է իրավիճակին արձագանքելու պլաններ: Արդյո՞ք մեր Անվտանգության խորհուրդը, ԱԳՆ-ն, ՊՆ-ն ունեն ռազմավարություններ այս առնչությամբ:

Կարծում եմ, հրամայական է Անվտանգության խորհրդի նիստում փակ ձևաչափով քննարկել այս հարցերը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА