o C     21. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վերաքննիչ դատարանը քննում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցը

17.06.2019 17:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Վերաքննիչ դատարանը քննում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, դռնբաց նիստում քննվում է ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքը:

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

Պաշտպանները բողոքարկում են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի Մանվել Գրիգորյանի կալանավորումն ուժի մեջ թողնելու մայիսի 2–ի որոշումը։ 

Հունիսի 11-ին տեղի ունեցած նախորդ նիստին դատախազ Վահե Դոլմազյանը հայտարարեց, թե գործի նյութերում կան փաստեր, համաձայն որոնց՝ Մանվել Գրիգորյանը զանգի միջոցով իր ենթակային ստիպել է իր վրա վերցնել այն ամենը, ինչում ինքը մեղադրվում է:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА