o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախում մեկնարկել են զորավարժություններ. 10.000 զինծառայող, 200-ից ավելի հրետանային համակարգեր, մոտ 150 զրահատեխնիկա

17.06.2019 15:51 ԹԵՄԱ
Արցախում մեկնարկել են զորավարժություններ. 10.000 զինծառայող, 200-ից ավելի հրետանային համակարգեր, մոտ 150 զրահատեխնիկա

Համաձայն Արցախի Հանրապետության զինված ուժերի 2019թ. պատրաստության պլանի, հունիսի 17-ին՝ ՊԲ մի շարք զորամասերի և զորատեսակների ներգրավմամբ մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: 

Համաբանակային կարևորության միջոցառումը, որում ընդգրկված են շուրջ 10.000 զինծառայող, 200-ից ավելի հրետանային համակարգեր, մոտ 150 զրահատեխնիկա, 50-ից ավելի ՀՕՊ համակարգեր, ավելի քան 400 ավտոտեխնիկա և այլ շարժակազմեր, կշարունակվի մինչև հունիսի 20-ը:

Հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում հիմնական շեշտադրում է արվելու գիշերային պայմաններում զորքերի գործնական խնդիրների կատարման վրա, ինչպես նաև նախատեսվում է մշակել մարտավարության նոր դրվագներ:

Զորախաղերին փորձարկվելու են բարձր տեխնոլոգիաներով համալրված հետախուզական և կառավարման համակարգեր, զինատեսակների նոր նմուշներ:

Բնակարան ու առանձնատուն, 2 ավտոմեքենա, ավելի քան 4,5 միիլիոն եկամուտ. ԱԱԾ տնօրենի ԺՊ-ի ունեցվածքը

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА