o C     26. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ալաբամայում կսկսեն ամորձատել մանկապիղծներին

17.06.2019 18:41 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ալաբամայում կսկսեն ամորձատել մանկապիղծներին

ԱՄՆ Ալաբամա նահանգի խորհրդարանը հավանության է արժանացրել մի օրենք, ըստ որի՝ անչափահասների նկատմամբ սեռական հանցագործությունների համար մեղադրվողները պարտավոր են քիմիական ամորձատման ենթարկվել նախքան բանտից դուրս գալը: Այս մասին հաղորդում է Newsweek-ը:

Ուկրաինայում մանկապիղծներին քիմիական ամորձատման կենթարկեն

Եթե օրենքը ստորագրվի մարզպետ Քեյ Այվիի կողմից, ապա ուժի մեջ կմտնի երեք ամսվա ընթացքում: Այդ դեպքում հանցագործները, որոնց զոհերը 14 տարեկանից ցածր երեխաներ են, կստանան պայմանական վաղաժամկետ ազատում, բայց միայն այն դեպքում, երբ նրանք ստանան են անհրաժեշտ հորմոնալ թերապիա: Որոշումը կտարածվի 21 տարեկանից բարձր դատապարտյալների վրա:

Հանրապետական պատգամավոր Սթիվ Հերսթը, ով առաջարկել է օրինագիծը, կարծում է, որ քննադատվելու է իր անմարդկային վերաբերմունքի համար: «Բայց, ձեր կարծիքով՝ ինչ կարող է լինել ավելի անմարդկային, քան սեռական ոտնձգությունը փոքր երեխայի հանդեպ, ով չի կարող իրեն պաշտպանել»: Հերսթի կարծիքով՝ պեդոֆիլների ամորձատումը արդար պատիժ է, որը կարող է օգնել նվազեցնել այդպիսի հանցագործությունների թիվը պետությունում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА