o C     26. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌԴ-ում Հայաստանի համարներով մեքենայի մասնակցությամբ զանգվածային ավտովթար է տեղի ունեցել

17.06.2019 14:07 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՌԴ-ում Հայաստանի համարներով մեքենայի մասնակցությամբ զանգվածային ավտովթար է տեղի ունեցել

ՌԴ «Կովկաս» դաշնային ավտոմայրուղու 250-րդ կիլոմետրին 6 մեքենաների մասնակցությամբ վթար է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է stv24.tv-ն՝ ՌԴ ՆԳՆ պետավտոտեսչության Ստավրոպոլի երկրամասի հարցերով վարչության պաշտոնական ներկայացուցիչ Եվգենիյ Սինիցինին հղումով:

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է ներկայացրել Կրասնոդարի երկրամասում հայերի մասնակցությամբ վթարի մասին

Վթարը տեղի է ունեցել երևանյան ժամանակով ժամը մոտ 9:00-ի սահմաններում՝ Հայաստանի համարներով Honda մինիվենի, KIA մեքենայի, Մոզդոկ-Կրասնոդար երթուղին իրականացնող Mercedes միկրոավտոբուսի, Hyundai մակնիշի բեռնատարի, «ՎԱԶ-2112» և «ՎԱԶ-2112» մեքենաների մասնակցությամբ:

Հաղորդվում է 6 տուժածի մասին, նրանք տեղափոխվել են հիվանդանոց:

Պետավտոտեսչության տվյալների համաձայն՝ 6 մեքենաներում եղել է 32 մարդ:

Ենթադրաբար, վթարի պատճառ է դարձել արագության գերազանցումը և վարորդների կողմից մեքենաների միջև հեռավորություն չպահելը:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА