o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դրամաշնորհների գրպանում, ձկնաբուծարանների համար ջրի կրկնակի ավելի օգտագործում, խեցգետնի պաշարների որսի բազմակի թույլատվություններ. Հաշվեքննիչ պալատի զեկույցը` Բննախի վերաբերյալ

16.06.2019 19:18 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Դրամաշնորհների գրպանում, ձկնաբուծարանների համար ջրի կրկնակի ավելի օգտագործում, խեցգետնի պաշարների որսի բազմակի թույլատվություններ. Հաշվեքննիչ պալատի զեկույցը` Բննախի վերաբերյալ

Գերմանիայի զարգացման վարկերի բանկի կողմից ֆինանսավորվող և «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» դրամաշնորհային ծրագրով 2017 և 2018թթ.-ին շուրջ 2 մլն եվրո ընդհանուր արժողությամբ գործողություններ չեն կատարվել:

Ուրախ եմ ձեզ տեսնելու համար. Փաշինյանը չպատասխանեց լրագրողների հարցերին

Ըստ ՀՀ Հաշվեքննիչ պալատի՝ ԲՆ-ին 2017-ին դրամաշնորհով հատկացվել է 1 մլրդ 84 մլն եվրո: Նախատեսված 34 գործողություններից չի կատարվել 958,000 եվրո ընդհանուր արժողությամբ 21 գործողություն: Նույնը նաև 2018 թ.-ին է եղել, դրամաշնորհի գումարը կազմել է 1.85 մլն, իսկ նախատեսված 28 գործողություններից չի կատարվել շուրջ 1 մլն եվրո ընդհանուր արժողությամբ 19 գործողություն:

Հաշվետվությամբ ՀՀ-ում գործող շուրջ 178 ձկնաբուծարաններից ընտրանքային կարգով 28-ում կատարված դիտարկման արդյունքում պարզվել է, որ թույլատրելի 104.5 մլն մ3-ի փոխարեն օգտագործվում է դրանից 88.4 մլն մ3-ով ավելի ջուր: Բացի այդ, օրենքով նախատեսված երկրորդային ջրօգտագործման խթանման նորմերի չկիրառման հետևանքով միայն վերոնշյալ 28 ձկնաբուծարանների կողմից օգտագործվող շուրջ 185 մլն մ3 ջուրն Արաքս գետով դուրս է հոսում ՀՀ տարածքից:

ՀՊ-ն իր եզրակացությունում նշում է, որ ՀՀ բնապահպանութ­յան նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության առանց­քային գործառույթներից է ջրային ռեսուրսների պետական կադաստրի վարումը, որը սակայն իրականացվում է մասնակի: «Արդյունքում խնդիրներ են առաջանում ջրօգտագործման թույլտվություններով սահմանվող ջրառի չափաքանակների հիմնավորման և ջրի ազգային քաղաքականության շրջանակում միասնական ռազմավարության մշակման և արդյունավետ կառավարում իրականացնելու տեսանկյունից»,- նշվում է հաշվետվության մեջ:

Պալատը նաև հայտնաբերել է խեցգետնի պաշարների թույլատրելի որսաչափի բազմակի անգամ գերազանցող թույլատվություններ:

«ՀՀ բնապահպանության նախարարության պատվերով ՀՀ ԳԱՄ հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտը յուրաքանչյուր տարի հաշվառում է խեցգետնի պաշարները և որոշում դրա թույլատրելի որսաչափը: Այդ ծառայությունների համար Նախարարությունն ամեն տարի ինստիտուտին է վճարում 7.6 միլիոն դրամ: Սակայն Նախարարությունն այդ տեղեկատվությունը հաշվի չի առել և տրամադրել է թույլատրելի որսաչափը բազմակի անգամ գերազանցող թույլտվություններ»,- նշվում է հաշվետվությունում:

Ըստ այդմ էլ՝ 2017-2018 թթ.-ին ՀՀ-ից փաստացի արտահանված խեցգետնի քանակը մի քանի անգամ գերազանցել է այդ ժամանակահատվածի խեցգետնի օրինական որսի թույլտվությունները: Օրինակ' 2018թ.-ի առաջին ինն ամիսների ընթացքում Սևանա լճից տրվել է 3 տոննա որսի թույլտվություն, այն դեպքում, երբ արտահանումը կազմել է 110.6 տոննա կամ շուրջ 37 անգամ ավելի, քան օրինական որսը: Արդյունքում' արտահանող կազմակերպությունների ջրավազաններում առկա վայրի խեցգետնի մնացորդների, Հանրապետության բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության կողմից տրված վայրի խեցգետնի որսի թույլտվությունների ծավալի և ՀՀ արտահանման ծավալների համադրման արդյունքներով արձանագրվել է 63.1 տոննա ապօրինի որս: Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմում է 63.1 մլն դրամ:

Չարաշահումներ են հայտնաբերվել նաև Հանրապետության բուսական աշխարհի պետական սեփականություն համարվող օբյեկտների օգտագործումն արդյունագործական (ոչ տնային) նպատակով վճարովի լիցենզավորված գործունեությունում: Ըստ պալատի՝ 2017-2018թթ. ոչ մի ֆիզիկական կամ իրավաբանական անձ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մատուտակի հավաքի և օգտագործման թույլտվություն չի ստացել: Սակայն նույն ժամանակահատվածում ՀՀ-ից արտահանվել է 744.5 տոննա մատուտակ մերկ խոտաբույսի արմատ: Չվճարված բնօգտագործման վճարը կազմել է 148.9 մլն դրամ:

Խախտումներ են եղել նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից, կիրառելով վարձավճարի տարբեր չափեր, վարձակալությամբ տրամադրվել են անտառային հողեր՝ անտառվերականգնման, տնկարան հիմնելու, ձկնաբուծության, մեղվաբուծության, կանաչապատման, անտառային տարածքի բարեկարգման, ջրի ակունքների պահպանման նպատակներով:

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը 2018 թվականի հոկտեմբերի դրությամբ ունեցել է հողերի վարձակալությամբ (ներառյալ կառուցապատման իրավունքով) տրամադրման 885 պայմանագիր: Ներդրումային ծրագիր ներկայացված է ուսումնասիրված 100 պայմանագրերից 31-ի դեպքում, որոնցում նախատեսված ներդրումների ընդհանուր արժեքը կազմում է 3,653,400.0 հազ դրամ: Ներդրումային բիզնես ծրագրերով գործերի ուսումնասիրությունից պարզվել է, որ որոշ բիզնես ծրագրերի իրագործումը պարունակում է ռիսկեր, մասնավորապես, 9 դեպքով նախատեսված չէ ներդրումային ծրագրերի ժամանակացույց, 11 դեպքով ընդհանրապես չեն կատարվել ներդրումներ, և 3 դեպքով բացակայում են ներդրումային ծրագրերը, սակայն վարձակալության պայմանագիրը երկարացվել է մինչև 2060թ.-ը: Աշխատանքների կամ ներդրումների մեծ մասը նախատեսվում է իրականացնել պայմանագրի ժամկետի վերջում:

Խալի լվալու համար համար գումար կա, բայց գյուղացու տրակտորի համար գումար չկա. Հ.Բերբերյան

Բնապահպանական ծրագրերի իրականացման համար ՀՀ համայնքներին 2017 և 2018 թվականներին տրամադրվել են, համապատասխանաբար, 137.6 մլն դրամ և 213.3 մլն դրամ սուբվենցիաներ: 2017թ.-ի գումարից 52.4 մլն դրամը, իսկ 2018թ.-ի գումարից 48.5 մլն դրամը ծախսվել են օրենքով չնախատեսված միջոցառումների իրականացման համա, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերի տանիքների ներկապատում, ասֆալտապատում, շուկայի կառուցում, փողոցների հենապատերի և ճեմուղիների վերանորոգում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА