o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրանը զեկույց կներկայացնի միջուկային գործարքի շրջանակներում իր պարտականությունների կրճատման վերաբերյալ

16.06.2019 21:55 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանը զեկույց կներկայացնի միջուկային գործարքի շրջանակներում իր պարտականությունների կրճատման վերաբերյալ

Իրանի Ատոմային էներգիայի գործակալությունը երկուշաբթի կներկայացնի միջուկային գործարքի շրջանակներում պարտականությունները կրճատելու մասին զեկույցը:

«Իրանի Ատոմային էներգիայի գործակալությունը վաղը զեկույց կներկայացնի Իրանի միջուկային ծրագրի շուրջ կնքած Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի շրջանակներում պարտականությունների կրճատմանն ուղղված առաջին քայլի վերաբերյալ», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Իրանը հրապարակել է ցածրհարստացված ուրանի պաշարների ծավալը

Հաղորդման համաձայն՝ զեկույցը տեղեկություն կպարունակի հարստացված ուրանի պաշարների, ինչպես նաև ծանր ջրի արտադրության ծավալների մեծացման մասին: Կներկայացվեն նաև պարտականությունների կրճատման հարցով երկրորդ փուլի համար անհրաժեշտ քայլերը:

Իրանում այս միջոցները բացատրում են ԱՄՆ-ի կողմից միջուկային գործարքի խախտումներով և Վաշինգտոնի կողմից Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանմամբ:

Միևնույն ժամանակ նշվում է, որ եթե միջուկային գործարքը ստորագրած մյուս պետությունները (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան) չապահովեն Իրանի շահերը, Թեհրանը պատրաստ կլինի Արաքայի ռեակտորի արդիականացումը դադարեցնելուն, որը հանդիսանում էր միջուկային գործարքի կետերից մեկը, ինչպես նաև հրաժարվել ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА