o C     24. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ի՞նչ սոցիալ-դեմոկրատ, ի՞նչ ցենտրիստ, դուք անարխիստ եք, պարոն Փաշինյան». Վահան Բաբայան

16.06.2019 16:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ի՞նչ սոցիալ-դեմոկրատ, ի՞նչ ցենտրիստ, դուք անարխիստ եք, պարոն Փաշինյան». Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆՆ անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր ՔՊ համագումարում հնչեցրած այն մտքին, թե իրենց կուսակցությունը «քաղաքական իմաստով լիբերալ չէ, ցենտրիստ չէ, սոցիալ-դեմոկրատ չէ, այլ քաղաքացիական կուսակցություն է»:

Նիկոլ Փաշինյանի վարկանիշի, Սանտա կլաուսի և ամենաքիչ հայհոյած մարդու մադին

«Ի՞նչ սոցիալ-դեմոկրատ, ի՞նչ ցենտրիստ, դուք անարխիստ եք, պարոն Փաշինյան», - գրել է Վ. Բաբայանն ու մանրամասնել. «Պատմական առումով առկա են բազմաթիվ նմանություններ ձեր եւ անարխիստների միջեւ: Օրինակ, Միխայիլ Բակունինի (1814-1876) կարծիքով, իր ժամանակներում անարխո-սոցիալիզմը անարխիստական քաղաքական մտքի գերակայող ձեւն էր։ «Աստվածը եւ պետությունը» աշխատության մեջ Բակունինը կոլեկտիվիստական գաղափարների կողմնակից է եւ գտնում է, որ ունիվերսալ հեղինակությունները, սկսած կառավարությունից, եկեղեցուց կամ մեկ այլ ինստիտուտից, արժանի չեն ենթակայության։ Մարդը պետք է իր բանականությամբ որոշի, թե ում ենթարկվի եւ ինչ պայմաններով։ Պետության, եկեղեցու եւ անգամ ընտանեկան աստիճանակարգի մերժման գաղափարը մեծ հետաքրքրություն առաջացրեց Եվրոպայում: Նրա գաղափարների հիմնական տարրը պետության առաջացման օրինաչափությունների եւ նրա «ոչնչացման» ու հասարակությունը առանց պետության ինքնակառավարման հաստատման կոնցեպցիան է»։

Նիկոլ Փաշինյանի պատռված դիմակը. տեսանյութ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА