o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եվրոպայի չեմպիոն Արման Համբարյանը պատրաստվում է նոր մենամարտի. բացառիկ հարցազրույց

16.06.2019 15:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՍՊՈՐՏ
Եվրոպայի չեմպիոն Արման Համբարյանը պատրաստվում է նոր մենամարտի. բացառիկ հարցազրույց

Բելգիաբնակ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Բենելյուքսի եւ Եվրոպայի չեմպիոն ԱՐՄԱՆ ՀԱՄԲԱՐՅԱՆԸ, որը մշտապես ռինգում բարձրացրել է եռագույն դրոշը, հունիսի 22-ին կունենա այս տարվա վերջին կարեւոր մենամարտը: Առաջիկա մենամարտի, 20 տարի անց հայրենիք վերադառնալու եւ անձնական կյանքի մասին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի հետ հատուկ «Իրավունքի» համար բացառիկ զրույց է ունեցել բելգիաբնակ մեր գործընկեր Արտյոմ Թաքիրյանը:

Նախատեսվում է քրեական աշխարհի ներկայացուցիչների բավականին լուրջ հավաք․ «Փաստ»

«ՌԻՆԳ ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒՑ ԱՌԱՋ՝ ՆԱԽ ԱՂՈԹՈՒՄ ԵՄ»

- Արման, մեկ տարի առաջ մեզ հետ զրույցում նշել էիք, որ 52 մարտ եք ունեցել, որից 47-ն ավարտվել է հաղթանակով: Այս մեկ տարվա ընթացում ի՞նչ սպորտային նվաճումներ եք ունեցել:

- Այս ընթացքում ունեցել եմ 5 մարտ, որից 4-ն ավարտվել է հաղթանակով, մեկը՝ բժշկական միջամտությամբ՝ դադարեցվել է խաղը: Հաջորդ շաբաթ՝ հունիսի 22-ին, նորից մարտ ունեմ: Մենամարտելու եմ ֆրանսիացի բռնցքամարտիկի հետ: Այս անգամ հանդես եմ գալու նոր քաշային կարգում: Այսքան ժամանակ դիետայի մեջ եմ եղել եւ կմենամարտեմ 70 կգ քաշային կարգում, որը կլինի այս տարվա վերջին մարտը: Այս մարտից հետո՝ նոր մենամարտեր մինչեւ տարվա վերջ չեմ ունենալու, միայն մարզվելու եմ եւ մեծ թափով պատրաստվելու եմ մյուս տարվան: Հիմա ամենակարեւորը՝ գալիք շաբաթ կայանալիք մենամարտն է: Ինչպես արդեն նշեցի, սա այս տարվա թվով վերջին մենամարտն է եւ անպայման պետք է հաղթեմ:

- Ստացվում է, որ արդեն 57 մարտ եք ունեցել, դրանցից ո՞րն է եղել ամենադժվարը:

- Ամեն մարտն էլ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես շատ ծանր է լինում, որովհետեւ երբ ռինգ ես բարձրանում, միշտ էլ ուրիշ հոգեվիճակում ես լինում, ինչի համար պետք է առաջին հերթին հոգեպես պատրաստվել, հետո նոր ֆիզիկապես, ինչը եւս շատ կարեւոր է:

- Յուրաքանչյուր անգամ ռինգ բարձրանալուց առաջ՝ ի՞նչ եք մտածում կամ անում:

- Ամեն անգամ ռինգ բարձրանալուց առաջ՝ նախ աղոթում եմ «Հայր մերը»: Առանց աղոթքի, երբեք չի սկսվում իմ մենամարտերը:

ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԸ 20 ՏԱՐԻ ԱՆՑ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԳԱԼ ՀԱՅՐԵՆԻՔ

- Ի՞նչ նոր ծրագրեր, մենամարտեր են սպասվում գալիք տարիներին:

- Առաջիկա մի քանի տարիներին զբաղվելու եմ թայ-բոքսինգով, ինչով զբաղվում եմ հիմա:  Իսկ երբ կհասնեմ որոշակի տարիքի, որ պետք է այլեւս ռինգ չբարձրանամ, որոշել եմ մարզիչ դառնալ: Արդեն իսկ շատ լուրջ մտածում են այդ ուղղությամբ: Իսկ մոտակայում պատրաստվում եմ Հայաստան գալ, 17 օր անցկացնելու եմ հայրենիքում:

Հաշմանդամությունով չի ավարտվում կյանքը. Բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն

- Գործնական նպատակներո՞վ եք պատրաստվում գալ, թե՝ որպես զբոսաշրջիկ:

- Ոչ գործնական, որովհետեւ իմ բոլոր հովանավորները Բելգիայում են, իմ բոլոր մարտերն այստեղ են տեղի ունենում եւ այստեղ են նաեւ իմ երկրպագուները: Չնայած, եթե Հայաստանից առաջարկ լինի, չեմ հրաժարվի: Այնպես որ, այս անգամ գալիս եմ, որպես զբոսաշրջիկ: Ի դեպ, 20 տարի բացակայությունից հետո եմ գալիս Հայաստան: Վերջին անգամ 20 տարի առաջ եմ եղել հայրենիքում:

- Ասում եք այս խոսքերն ու փակում ձեր աչքերը… Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն եք պատկերացնում Հայաստանը հիմա, չէ՞ որ վերջին անգամ հայրենիքում եղել եք 8-9 տարեկանում:

- Փորձում եմ ինչ-որ բան չպատկերացնել, այլ ուղղակի ուզում եմ գալ եւ տեսնել, որ ամեն ինչ շատ լավ է: Չեմ ուզում ինչ-որ սպասելիքներով գալ, որպեսզի հիասթափություն կամ շատ զարմանք չապրեմ:

- Դուք նշեցիք, որ Ձեր երկրպագուները հիմնականում Բելգիայում են: Մեծ մասը հայե՞ր են, թե՞…

- Մեծամասնությունը օտարերկրացիներ են, իհարկե, շատ են նաեւ հայերը:

«ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ»

- Արման Համբարյանն արդեն 29 տարեկան է, բայց նրա սիրտը մինչեւ հիմա ազատ է: Ինչո՞ւ:

- Որովհետեւ չեմ ուզում ուղղակի ամուսնանալ ամուսնանալու համար: Այնպես որ,  իմ երկրպագուհիները դեռեւս շանսեր ունեն՝  իմ սիրտը նվաճելու համար:

- Փաստորեն, ռոմանտի՞կ եք:

- Այս հարցում կարող եք համարել, որ փխրուն հոգի եւ սիրտ ունեմ, որովհետեւ ուզում եմ ամուսնանալ, երբ մեծ սեր կունենամ եւ այն պարուրված կլինի մեծ ռոմանտիզմով:

Անձամբ ես դեմ եմ. Բազկամարտի Եվրոպայի կրկնակի, աշխարհի առաջնության եռակի չեմպիոնը «Մել» ֆիլմի նկարահանման մասին

- Բացի մեծ սպորտից, այսօր էլ ինչո՞վ է հետաքրքրված Եվրոպայի չեմիպոն Արման Համբարյանը:

- Շատ եմ ուզում զբաղվել պարով: Առաջիկայում նույնիսկ նախատեսում եմ զբաղվել  հայկական ժողովրդական պարով: Իհարկե, տարիքի հետ կապված կան խնդիրներ, քանի որ իմ տարիքում համապատասխան պարի ուսուցման տեղ գտնելը դժվար է, բայց ամեն ինչ փորձում եմ անել, որ գոնե մինիմում տիրապետեմ հայկական պարերին:

- Հայրենիք վերադարձը հաստատ կոգեշնչի, որ ազատ ժամանակ սկսեք հայկական ժողովրդական պարել…

- Հուսով եմ՝ Հայաստան այցս նախեւառաջ կոգեշնչի, որպեսզի մեծ ուժով, նոր թափով պատրաստվեմ մյուս տարվա հաղթանակներին: Համոզված եմ՝ հայրենիքում լինելս մեծ դեր կունենա նոր հաղթանակներիս համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА