o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չեմ ողջունում Ռոբերտ Քոչարյանի հետ ՌԴ դեսպանի հանդիպումը. Արարատ Միրզոյան

16.06.2019 15:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Չեմ ողջունում Ռոբերտ Քոչարյանի հետ ՌԴ դեսպանի հանդիպումը. Արարատ Միրզոյան

Չեմ ողջունում Ռոբերտ Քոչարյանի հետ ՌԴ դեսպանի հանդիպումը: Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Այո, պարոն Փաշինյանն իրավունք ունի անհրաժեշտ իրավիճակներում զինված ուժերն օգտագործել. Քոչարյանի պաշտպան

«Որևէ երկրի դեսպանը կարող է քաղաքական դաշտի ողջ սպեկտորի ներկայացուցիչների հետ հանդիպել, բայց այստեղ այլ բան կա: Այն հոդվածները, մեղադրանքները, որոնք այդ անձին ներկայացված են, մի փոքր դուրս է դնում այդ մարդուն մաքուր քաղաքական դաշտից: Այդտեղ շատ այլ որակների և շահագրգռվածության մասին է խոսքը, հենց դրա համար էլ չեմ ողջունում: Ես Ռոբերտ Քոչարյանին չեմ տեսնում որպես քաղաքական գործիչ, այլապես ես կողջունեի դեսպանի շփումներն իր հետ»,- ասաց նա:

Հարցին, թե Մոսկվայի կողմից այս հանդիպումով մեսիջ տեսնում եք, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Չեմ կարծում: Խուսափում եմ մտնել ենթատեքստերի, մեսիջների հարթություն: Կա փաստ, կա վերաբերմունք»:

Մեկ այլ հարցի, թե ՌԴ նախագահի հետ Ռոբերտ Քոչարյանի ունեցած լավ հարաբերությունները կարող են ազդել դատավարության վրա, ԱԺ նախագահը պատասխանեց. «Երբեք: Որևէ երկրի նախագահի, մեր երկրի ղեկավարների, որևէ մեկի հետ հարաբերությունները չեն կարող ազդել մեղադրանքի կամ արդար դատաքննության, անաչառ դատավճռի վրա: ՌԴ իշխանությունները մեծ հարգանքով են վերաբերում ՀՀ-ի ինքնիշխանությանը և իրենց թույլ չեն տա այդպիսի պայման դնեն»:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կողմից վերջին դատական նիստին դատավորին ուղղված հայտարարությունները՝ իր վրա գործ կարելու և այլնի մասին, Արարատ Միրզոյանը նշեց, որ անընդունելի է համարում դատարանի հասցեին սպառնալիքները

«Քաղաքական հայտարարություն պետք է անեմ՝ չխառնվելով իրավականին: Պարոն Քոչարյանը երևի առաջնորդվում է այն սկզբունքներով, ինչով ինքն էր առաջնորվում պաշտոնավարելիս: Նա երևի չի հասկանում, որ մեր մեթոդները, արժեքները կատարելապես տարբերվում են նրանից, ինչը որ ինքն է գործադրել»,- ասաց նա:

ԱԺ նախագահը մեկնաբանելով այն խոսակցությունները, որ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական պրոցեսներին զուգահեռ դատարանների առջև գումարով մարդիկ են հավաքվում` ասաց. «Եթե մարդիկ ուզում են ինչ-որ գումարի դիմաց հանրային կարևորության հարց քննարկել, քաղաքական ակցիայի մասնակցել, ապա այդ մարդիկ կարծում եմ շատ անպատասխանատու քաղաքացիներ են, որովհետև հանրային կարևորության հարցերի մասին խոսում են` ելնելով համոզմունքներից, ոչ թե ֆինանսական շահագրգռությունից»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА