o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը՝ դրախտի, ոմանց բոմժի կարգավիճակի և երկրի կարգավիճակի մասին

16.06.2019 12:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նիկոլ Փաշինյանը՝ դրախտի, ոմանց բոմժի կարգավիճակի և երկրի կարգավիճակի մասին

Այսօր ՔՊ 5-րդ համաժողովն է։ Համաժողովն այսօր ընտրում է վարչության և վերահսկող հանձնաժողովի անդամներ։ 

Նշենք, որ մինչև այս կուսակցության վարչության նախագահը Սասուն Միքայելյանն էր, ով հրաժարական է տվել, քանի որ ընտրվել էր ԵԿՄ նախագահ։

Ավագանու նախկին անդամը իր ներքնազգեստները կարգին Հայկոյին նվիրելու մասին. տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ իրենց պայքարի սլաքներն ուղղված էին հասարակության մտածելակերպը փոխելու ուղղությամբ.« Փոփոխություններ պետք է տեղի ունենան։ Սակայն ոչ ոք չէր ցանկանում անել այդ փոփոխությունները»։ 

Փաշինյանը նկատեց, որ Հայաստանում շատ տաղանդավոր մասնագետներ կան և իրենք այնպես պետք է անեն, որ յուրաքանչյուրն իր աշխատանքով ապահովի իրեն և իր երկիրը.«Հայաստանը պետք է դարձնենք դրախտների տաղանդ և տաղանդների դրախտ»։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք Հայաստանը պատկերացնում են որպես բարձր տեխնոլոգիաների երկիր.«Հայաստանը պետք է դադարի լինել էժան աշխատուժի երկիր»։

Վարչապետը նշեց, որ հաղթել է ոչ բռնի թավշյա հեղափոխությունը.«Բայց այժմ

ժամանակ առ ժամանակ ոմանք փորձում եմ արթնացել բռնության ենթամշակույթը Հայաստանում՝ մեզ մեղադրելով մեղմության մեջ»։

Փաշինյանն անդրադարձավ նաև Արդար դատական համակարգ ստեղծելուն և նշեց, որ այդ գործընթացը սկսված է և ոչ ոք չպետք է կասկածի, որ այդ գործընթացին իրենք հասնելու են։ 

Վարչապետի խոսքով՝ Հայաստանում աշխատավայրերի կտրուկ աճ է գրանցվել, արձանագրելով, որ դրանց մի մասը ստվերից է դուրս եկել.«Բայց աշխատավայրի քանակն ավելի շատ կլիներ, եթե արձանագրենք, որ դրանց մի մասը բացվել է ֆեյքերի և Յութուբում դիսլայքեր դնողների համար։ Բայց մենք դժգոհ չենք, որ քաղաքացիներն աշխատանք ունեն։ Բայց մենք այնքան քաղաքական ռեսուրս ունենք, որ ֆեյքերի և դիսլայք դնողներին աշխատանք վճարողները բառի բուն իմաստով կարող են ունենալ բոմժի կարգավիճակ»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА