o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ակնհայտ է, որ մեզ պատերազմ է հայտարարված, բայց ոչ թե մեր քաղաքական թիմին, այլ ՀՀ հեռանկարին. Արարատ Միրզոյան

16.06.2019 11:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ակնհայտ է, որ մեզ պատերազմ է հայտարարված, բայց ոչ թե մեր քաղաքական թիմին, այլ ՀՀ հեռանկարին. Արարատ Միրզոյան

Ակնհայտ է, որ մեզ պատերազմ է հայտարարված, բայց ոչ թե մեր քաղաքական թիմին, այլ ՀՀ հեռանկարին, երազանքին: Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին հայտարարեց ՔՊԿ վարչության անդամ, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Ալեքս Միրզոյանը կրկին հայտնվել է աղջիկների ուշադրության կենտրոնում (Տեսանյութ)

«Ակնհայտ է, որ պատերազմ է հայտարարված մեզ, բայց մի բան է, եթե այդ պատերազմը հայտարարված լիներ մեզ՝ որպես քաղաքական թիմի, ՔՊԿ-ին, այս պատերազմում կարելի էր և պարտվել: Պատերազմ են հայտարարում ոչ թե մեզ, ոչ թե մեր քաղաքական թիմին, պատերազմ են հայտարարում ՀՀ հեռանկարին, երազանքին: Այստեղ է, որ պետք է հասկանանք՝ մենք պարտվելու իրավունք չունենք: Այս պատերազմում մենք պարտվելու իրավունք չունենք, քանի դեռ մենք ունենք ՀՀ քաղաքացիների աջակցությունը»,- ասաց ԱԺ նախագահը:

Իր ելույթում Արարատ Միրզոյանը նաև հայտարարեց, որ Հայաստանն է այսօր ազատության և ժողովրդավարության բաստիոնն աշխարհում, ոչ թե ԱՄՆ-ն կամ Եվրոպան:

«Կախված նրանից՝ կհաջողի հայկական ժողովրդավորությունը, այս հարցի պատասխանը մեծապես կպայմանավորի՝ կհաջողի արդյոք ժողովրդավարությունն աշխարհում»,- նշեց նա:

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА