o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աշխատատեղերի վիճակագրությունը շատ ավելի մեծ կլիներ, եթե արձանագրեինք այն աշխատատեղերը, որոնք բացվել են ֆեյքերի և յութուբում dislike դնողների համար. Փաշինյան

16.06.2019 11:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Աշխատատեղերի վիճակագրությունը շատ ավելի մեծ կլիներ, եթե արձանագրեինք այն աշխատատեղերը, որոնք բացվել են ֆեյքերի և յութուբում dislike դնողների համար. Փաշինյան

Աշխատատեղերի վիճակագրությունը շատ ավելի մեծ կլիներ, եթե մենք արձանագրեինք այն աշխատատեղերը, որոնք բացվել են ֆեյքերի և յութուբում dislike դնողների համար: Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին հայտարարեց ՔՊԿ վարչության անդամ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՍԴ նախագահը Փաշինյանի գնահատականները քաղաքական է համարում և հրաժարվում է մեկնաբանել. (տեսանյութ)

«Անցյալ տարվա մայիսից մինչև այս տարվա մայիս ՀՀ-ում պաշտոնապես արձանագրվել է 51 հազար նոր աշխատատեղ: Դրանց մի մասը ստվերից դուրս եկած, մյուս մասը նոր ստեղծված աշխատատեղերն են, բայց երեկ մի զեկույց կարդացի և հասկացա, որ մեր 100 փաստերում աշխատատեղերի վիճակագրությունը շատ ավելի մեծ կլիներ, եթե մենք արձանագրեինք այն աշխատատեղերը, որոնք բացվել են ֆեյքերի և յութուբում dislike դնողների համար»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ այս դեպքում աշխատատեղերի ավելացման ցուցանիշները եռանիշ, քառանիշ աճեր կգրանցեին:

«Չնայած, մենք դժգոհ չենք, որ մեր քաղաքացիներն աշխատանք ունեն և համոզված եղեք՝ մենք բավարար կամք և քաղաքական ռեսուրս ունենք, որպեսզի ֆեյքերի և dislike դնողներին աշխատավարձ վճարելու արդյունքում հին կոռուպցիոն համակարգի բոլոր ռեսուրսները սպառվեն և նրանք հայտնվեն «բոմժի» կարգավիճակում»,- նշեց վարչապետը:

Նրա խոսքով՝ ժամանակ առ ժամանակ ՀՀ-ում ոմանք փորձում են վերակենդանացնել բռնության ենթամշակույթը, որը նախորդ 25 տարիներին իշխել է Հայաստանում:

«Ոմանք փորձում են վերակենդանացնել բռնության ենթամշակույթը՝ մեզ մեղադրելով մեղմության մեջ, մեր բարեկրությունը որպես թուլություն մեկնաբանելով, բայց այս մասին ասված է նաև մեր կուսակցության ծրագրի մեջ, որտեղ ընդգծվում է ինքնապաշտպանվելու հանրության իրավունքը: Այո, հանրությունն ինքն իրեն բռնությունից պաշտպանելու իրավունք ունի և այդ պաշտպանության լիարժեք գործիքը պետք է դառնան իրավապահ մարմինները, քրեական օրենսգիրքը, անկախ դատարանները: Անկախ դատարաններ սկսելու գործընթացը մենք սկսել ենք և որևէ կասկած չլինի, որ հասցնելու ենք մինչև վերջ»,- ասաց վարչապետը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА