o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վարչության նոր կազմ ընտրելիս՝ այդ քայլն արեք ժողովրդի նկատմամբ առանձնահատուկ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ պատվիրակներին

16.06.2019 11:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վարչության նոր կազմ ընտրելիս՝ այդ քայլն արեք ժողովրդի նկատմամբ առանձնահատուկ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ պատվիրակներին

ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր»կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը ՔՊ 5-րդ համագումարի պատվիրակներին հորդորեց վարչության նոր կազմ ընտրելիս այդ քայլն անել ժողովրդի նկատմամբ առանձնահատուկ պատասխանատվությամբ։ Այս մասին Փաշինյանն ասաց ՔՊ համագումարի ընթացքում։

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել

«Մեզնից յուրաքանչյուրը պետք է լուրջ և պատասխանատու մոտենա իրեն վստահված առաքելությանը։ Հարգելի պատվիրակներ, այսօրվա ընտրություններին մասնակցելիս քվեարկելուց առաջ դրանց վերաբերվեք ՀՀ ժողովրդի առաջ առանձնահատուկ պատասխանատվությամբ»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետն իր ելույթում հիշեցրեց, թե ինչ պայմաններում են տեղի ունեցել կուսակցության նախորդ 4 համագումարները։

«Սա մեր կուսակցության 5-րդ համաժողովն է։ Մեր առաջին համաժողովը տեղի է ունեցել 2015թ. մայիսի 30-ին։ Կուսակցության երկրորդ համագումարը տեղի ունեցավ արտահերթ։ 2017թ. խորհրդարանական ընտրություններում կուսակցության նախընտրական ցուցակը ձևավորվեց կուսակցության 3-րդ համաժողովում, նման բան ՀՀ պատմության մեջ չէր եղել։ Մեր 4-րդ համաժողովը տեղի ունեցավ 2019թ. փետրվարին, երբ տեղի էր ունեցել Թավշյա հեղափոխությունը, խորհրդարանական ընտրությունները, և մեր կուսակցությունն արդեն իշխող ուժ էր»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ նաև կուսակցության գաղափարախոսությանն, հիմնարար սկզբունքներին ու առաջիկա քայլերին։

«Առաջիկա մեր ամենակարևոր անելիքը մեր կուսակցության շարքերը գաղափարապես առավել ամուր դարձնելն է։ Մեր տարածքային կազմակերպությունների վերակազմավորումն է մեր հաջորդ կարևոր խնդիրը։ Մեր առաջիկա խնդիրը 2021թ. ՏԻՄ ընտրություններին պատրաստվելն է։ Մենք քայլելու ենք և հասնելու ենք մեր երազանքներին ու նպատակներին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով 2018թ. տեղի ունեցած ոչ բռնի հեղափոխության մասին, վարչապետը ընդգծեց, որ դրան հնարավոր դարձավ հասնել նաև շնորհիվ նրա, որ այդ հեղափոխությանը մասնակցություն չունեցավ որևէ օտար քաղաքական ուժ։

«Մեր երկրում հնարավոր եղավ առանց խոշոր բախումների ու ցնցումների իրականացնել հեղափոխություն, քանի որ մենք թույլ չտվեցինք ոչ մի օտար ուժ մտնի մեր ներքաղաքական գործընթացների մեջ։ Այս նույն սկզբունքը պետք է պահենք նաև հիմա, ոչ մի օտար քաղաքական ուժ չպետք է ներքաշվի մեր ներքին գործերի մեջ։ Մենք նաև հեղափոխության ողջ գործընթացի պատասխանատվությունը վերցրինք մեր վրա, և քաղաքական կոալիցիաների չգնացինք»,- ասաց Փաշինյանը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА