o C     09. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իմ սիրտը բացվել է». ինչ խոստովանություն է արել Քարդաշյանը Թրամփին

16.06.2019 11:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
«Իմ սիրտը բացվել է». ինչ խոստովանություն է արել Քարդաշյանը Թրամփին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է «Քարդաշյանների ընտանիքի կյանքը» ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանին փայլուն ապագա՝ փաստաբանի դերում: Ներկայացնելով 38-ամյա աստղին հունիսի 13-ին Սպիտակ տանը կայացած հանդիպմանը՝ նվիրված Միացյալ Նահանգներում քրեական արդարադատության համակարգի բարեփոխմանը, նա շատ ջերմորեն խոսել է Քիմի մասին` նախքան նրան որպես խոսնակ ներկայացնելը միջոցառման մասնակիցներին:

Քիմ Քարդաշյանը ներկայացրել է իր տան՝ մինիմալիստական ոճով զարդարված սուրբծննդյան ձևավորումը (լուսանկարներ)

«Ես կցանկանայի ձեզ ներկայացնել հատուկ հյուրին և ոչ միայն որպես արդարադատության բարեփոխման հզոր փաստաբան, այլ նաև որպես ուղղակի լավ մարդ: Ես լսել եմ, որ նա սկսել է իրավագիտություն ուսումնասիրել, և բացի այդ, նա ժամանցային ինդուստրիայում ամենահաջողակներից մեկն է, ուստի շուտով նա կդառնա ամենահաջողակ փաստաբաններից մեկը», - հայտարարել է Թրամփը: Իր խոսքերը նա հաստատել է որոշիչ փաստարկով:

«Ես ծանոթ եմ եղել նրա հոր հետ և ասեմ ձեզ, աղջիկը լավ գեներ ունի, լավ գեներ՝ ամեն ինչի համար: Նա իսկական ընկեր է, և նրա ամուսինը դարձել է իմ իսկական ընկերը: Քիմ Քարդաշյան Ուեսթ », - եզրափակել է ԱՄՆ նախագահը:

Հեռուստաաստղը և ԱՄՆ-ի հայտնի ընտանիքի անդամը, որի հետ հանրայինության մասով մրցակցել կարող են գուցե միայն Թրամփերը, վերջին շրջանում ակտիվ մասնակցություն է ունենում ամերիկյան բանտերում պատիժ կրող մարդկանց ճակատագրերում:

Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ համագործակցության մեջ է մեքենաների լվացման (carsharing) ընկերության հետ, որը կօգնի ազատազրկման վայրերից ազատվածներին՝ հասնել այնտեղ, որտեղ նրանց համար նշանակված են հարցազրույցներ՝ աշխատանքի ընդունվելու նպատակով:

«Իմ սիրտը լիովին բացվել էր, և ես ուզում էի անել ավելին: Այնպես որ, ես գնացի Կալիֆորնիայի իրավաբանական դպրոց», - ասել է նա: Չորս երեխամայր աստղը հանրությանը ներկայացրել է նաև իր հետ աշխատող փաստաբաններին, որոնց հետ միասին նա փորձելու է մեղմել բանտարկյալների ճակատագրերը:

Նա արդեն օգնել է տասնյոթ դատապարտվածի, պատմել է TMZ պարբերականը այս տարվա մայիսին: Նրանք բոլորը դատապարտված են եղել ցմահ բանտարկության թմրանյութերի հետ կապված ոչ ծանր հանցանքների համար: Նման օրինազանցների ազատման համար նախատեսված «Ազատության 90 օր» ծրագիրը երեք ամիս առաջ նախաձեռնել է Քիմ Քարդաշյանի փաստաբան Բրիթանի Ք. Բառնեթթը: Հեռուստաաստղը նրան գաղտնի կերպով ֆինանսապես աջակցել է:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА