o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

65.92%-ը գտնում է, որ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. սոցհարցում

15.06.2019 19:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
65.92%-ը գտնում է, որ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. սոցհարցում

Գրեթե մեկ ամիս է, ինչ ՀՀ երկրորդ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ խափանման միջոց կալանքը փոխվել է: Հիշեցնենք, որ դատարանի այս որոշմանը հաջորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանների մուտքերի ու ելքերի շրջափակումը: Ամենաբարձր մակարդակով դատարանի վրա գործադրված բացահայտ ճնշման մասին արձանագրել էին ոչ միայն մի շարք քաղաքական ուժեր, այլ նաեւ միջազգային կառույցները: Այսքանից հետո՝ արդյոք կարելի է փաստացի համարել, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, պարզապես, քաղաքական հետապնդում է իրականացվում, Iravunk.com-ը արդեն մի քանի շաբաթն է, ինչ սոցհարցման միջոցով փորձում է պարզել հանրային կարծիքը՝ առաջարկելով 4 տարբեր պատասխան:

«Նիկոլ, կրակիր վերջին փամփուշտդ, որից հետո սկսվելու է հետհաշվարկը». Էդուարդ Շարմազանով

Այսպիսով՝ այս պահի դրությամբ հարցմանը մասնակցել է շուրջ 1388 մարդ: Նրանցից 65.92%-ը համոզված է, որ ՀՀ երկրորդ եւ Արցախի առաջին նախագահի նկատմամբ, քաղաքական հետապնդում է իրականացվում: 0.86%-ը այդքան էլ վստահ չէ այս հարցում եւ պատասխանել է՝ «գուցե՝ այո»: 0.65%-ն էլ տոկոսն էլ դեռեւս դժվարանում է պատասխանել այս հարցին: Իսկ 32.56%-ը գտնում է, որ Ռ. Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում:

Սոցհարցումը շարունակվում է, այնպես որ, հենց դուք կարող եք փոխել առկա պատկերը եւ ընտրել ձեր դիրքորոշմանն ամենահամապատասխանող պատասխանը՝ անցնելով ստորեւ նշված հղումով՝

https://iravunk.com/#poll_block

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА