o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վարչապետի կողմից ԱԱԾ-ի առջև խնդիր չի դրվել շաբաթը կամ ամիսը մեկ աղմկահարույց մի դեպք բացահայտել. Վանեցյան

15.06.2019 16:59 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վարչապետի կողմից ԱԱԾ-ի առջև խնդիր չի դրվել շաբաթը կամ ամիսը մեկ աղմկահարույց մի դեպք բացահայտել. Վանեցյան

Կոռուպցիոն բացահայտումներ միշտ սպասվում են, ShantNews-ին տված հարցազրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Ես ոչ մեկի հետ խնդիր չունեմ, ով իմ հետ խնդիր ունի, իրա պրոբլեմն ա. Սասուն Միքայելյան

«Դա անխուսափելի է, քանի կան մարդիկ, մարդկանց խմբեր, որոնք խախտում են օրենքը, ԱԱԾ-ն բացահայտելու է նման դեպքեր՝ անկախ նրանից՝ այդ մարդիկ իշխանության, ընդդիմության թևի ներկայացուցիչ են, թե ապաքաղաքական մարդիկ են», - ասել է նա։

ԱԱԾ տնօրենն ընդգծել է՝ եթե խախտվել է օրենքը, ԱԱԾ-ն միևնույն վերաբերմունքն է ցուցաբերելու բոլորի նկատմամբ։

Արթուր Վանեցյանը վստահեցրել է՝ քաղաքական ղեկավարության կողմից, ի դեմս վարչապետի, ԱԱԾ-ի առջև խնդիր չի դրվել շաբաթը կամ ամիսը մեկ աղմկահարույց մի դեպք բացահայտել։

«Չի դրվել, չի դրվում, կարծում եմ, չի էլ դրվի», - ասել է նա։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА