ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այսօր մենք մեր Քենեդին ունենք՝ Մելանյան». Թրամփն իր կնոջը համեմատել է Ժակլին Քենեդիի հետ

15.06.2019 13:26 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Այսօր մենք մեր Քենեդին ունենք՝ Մելանյան». Թրամփն իր կնոջը համեմատել է Ժակլին Քենեդիի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր կնոջը՝ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին, համեմատել է ամերիկացիների պաշտելի Ժակլին Քենեդի Օնասիսի հետ, հայտնում է Associated Press-ը:

Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին համեմատել է ԻՊ ահաբեկիչների հետ

Թրամփն այդ համեմատությունն արել է ուրբաթ Air Force One նախագահական ինքնաթիռի դիզայնի փոփոխության շուրջ քննարկումների ընթացքում, որի հեղինակը նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդին էր:

Նախատեսվում է, որ նախագահական ինքնաթիռների դիզայնի նոր տարբերակը հասանելի կլինի 2024 թվականին:

 

Fox & Friends-ի հետ զրույցում Թրամփը նշել է, որ բաց կապույտը պատրաստվում է փոխարինել ավելի մուգ կապույտով:

«Ժակլին Քենեդիի դիզայնը, իհարկե, ողջունելի է, բայց այսօր մենք մեր Քենեդին ունենք՝ Մելանյան»,- ասել է նա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА