o C     10. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վարչապետի կողմից ԱԱԾ-ի առջև ամիսը մեկ աղմկահարույց կոռուպցիոն դեպք բացահայտելու խնդիր չի դրվել, չի դրվում և չի էլ դրվի. Ա.Վանեցյան

15.06.2019 13:23 ԻՐԱՎՈՒՆՔ
Վարչապետի կողմից ԱԱԾ-ի առջև ամիսը մեկ աղմկահարույց կոռուպցիոն դեպք բացահայտելու խնդիր չի դրվել, չի դրվում և չի էլ դրվի. Ա.Վանեցյան

Ես Ձեզ հավաստիացնում եմ քաղաքական ղեկավարության կողմից, ի դեմս վարչապետի՝ ԱԱԾ-ի առջև նման խնդիր չի դրվել, չի դրվում և կարծում եմ չի էլ դրվի. Shantnews.am-ին տված հարցազրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե տեղին են այն մեկնաբանությունները, որ ԱԱԾ-ի առջև խնդիր է դրված ամիսը մեկ աղմկահարույց կոռուպցիոն դեպք բացահայտել: 

ՃՈ-ում նոր աղմկահարույց պաշտոնանկություններ ու սկանդալային բացահայտումներ են սպասվում
 

«Մենք գործում ենք սովորական ռեժիմով, տեղեկատվությունն ստանում ենք, ստուգում ենք, եթե հաստատվում է, գնում ենք իրացման և բացահայտում ենք, եթե տեղեկատվություն չստացվի, չեմ կարող ամիսը մեկ ժամանակացույց դնել ու ասել՝ գտեք, դա կանխատեսել հնարավոր չէ»,-ասաց նա:

Ըստ Վանեցյանի՝ կոռուպցիոն բացահայտումներ սպասվում են միշտ, ինչն  անխուսափելի է: «Քանի դեռ կան մարդիկ, մարդկանց խմբեր, որոնք խախտում են օրենքը, ԱԱԾ-ն բացահայտելու է նման դեպքեր՝ անկախ իշխանության թևի ներկայացուցիչներ են, ընդդիմության, թե ապաքաղաքական մարդիկ են»,- ասաց նա

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА