o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վերջերս գարդասիլված նախարարը կարո՞ղ էր արյան դոնոր լինել (Բացահայտում)

15.06.2019 12:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Վերջերս գարդասիլված նախարարը կարո՞ղ էր արյան դոնոր լինել (Բացահայտում)

Արյան դոնորի միջազգային օրվա կապակցությամբ՝ պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում երեկ տեղի էր ունեցել արյունատվության հերթական ակցիան, որին մասնակցել էին ինչպես պատգամավորներ, այնպես էլ կառավարության ներկայացուցիչներ: «Իրավունքն» անդրադարձել էր ուշագրավ այն փաստին, որ արյունատվությանը մասնակցել է նաեւ ՀՀ առողջապահության նախարար ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ: Նա իր ֆեյսբուքյան հետեւյալ գրառումն է կատարել. «Վստահ եղե՛ք՝ Ձեր հանձնած արյունը կյանքեր է փրկելու»: Մինչդեռ նախարար Արսեն Թորոսյանի բանակից ազատվելու պատճառների մասին մամուլում լայն քննարկումներից հետո՝ անձամբ էր մանրամասնել, որ երիկամների հիվանդություն ունի եւ պարբերաբար օգտագործում է «Կոլխիցին» դեդամիջոցը, ինչը նշանակում է, որ նրա արյունատվությունը կարող է վտանգավոր լինել թե իր, թե այն անձի, ում համար կփորձեն կիրառել այդ արյունը: Այս մասին մեզ հետ զրույցում քաղաքական-հասարակական գործիչ, հայտնի նեյրովիրաբույժ ՄԱՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ նշել էր. «Իմանալով, որ Արսեն Թորոսյանը մասնակցել է դոնորների օրվան նվիրված ակցիային եւ արյուն է հանձնել՝ խորհրդակցել եմ նեղ մասնագետների հետ, որպեսզի հասկանանք՝ նա, որպես իր կողմից բացահայտ հայտարարված պարբերական հիվանդություն ունեցող անձ, ով կիրառում է «Կոլխիցին» դեղամիջոցը եւ ունի երիկամների խնդիր եւ հենց այդ խնդրի պատճառով ազատվել է զինվորական ծառայությունից, արդյոք իրավունք ուներ հանձնելու արյուն եւ նրա արյունը պիտանի՞ է անձին փոխներարկելու համար: Խոսել եմ ռեւմատոլոգներ հետ, քանի որ ուշ ժամ է, վաղն անպայման խոսելու եմ արյունաբանական ինստիտուտի բժիշկների հետ: Ինձ մի քանի ռեւմատոլոգներ հստակ ասացին, որ եթե անձը տառապում է պարբերական հիվանդությամբ, ապա նրա արյունը ենթակա չէ փոխներարկման»:

Չգիտեմ, թե Անդրանիկ Քոչարյանի արժեհամակարգում որն է վճռական պահը և հետաքրքիր էլ չէ. Գևորգ Գևորգյան

Թե ինչ է հաջողվել պարզել Մ. Խաչատրյանին արյունաբանական ինստիտուտից, այսօր «Իրավունքը» կրկին հետաքրքրվեց նրանից:

«Ինչպես նշել էի նախորդ խոսակցության ժամանակ, այսօր առավոտյան զանգահարել եմ պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական ինստիտուտ։ Արյան բանկում այդպես էլ չկարողացան կամ չցանկացան պատասխանել իմ այն հարցին, թե արդյոք պարբերական հիվանդություն ունեցող եւ «Կոլխիցին» ընդունող անձը կարող է ծառայել որպես արյան դոնոր, թե՝ ոչ։ Այս հարցի առնչությամբ պաշտոնական պատասխան ստանալու համար այսօր ես հարցում եմ հղել պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանին», - ասաց Մ. Խաչատրյանը:

Զինվորականը ամոթանք է տվել Անդրանիկ Քոչարյանին և Արեն Մկրտչյանին. Politik.am

Սակայն, առկա է նաեւ մեկ այլ հետաքրքրական փաստ։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բոլորովին վերջերս նախարարության մի շարք աշխատակիցների հետ ուղիղ եթերում պատվաստվել է մարդու պապիլոմա վիրուսի դեմ՝ «Գարդասիլով», ինչին անդրադառնալով՝ մեր զրուցակիցն ընդգծեց. «Ինչպես հիշում ենք, օրեր առաջ նախարար Արսեն Թորոսյանը, խախտելով պատվաստանյութ ստանալու բոլոր բժշկական նորմերը, ստացել էր «Գարդասիլ-4» պատվաստանյութ։ Սա հետաքրքրական է այն տեսանկյունից, որ «հենց նոր» պատվաստում ստացած անձը արյուն է հանձնում` ցանկանալով փրկել կյանքեր։ Այս ողջ պատմության արդյունքում մեր քաղաքացիները հարցնում են՝ եթե չի ստուգվում մարդու օրգանիզմը եւ արյունը նախքան դոնորությունը, ապա մենք ինչպե՞ս կարող ենք վստահել Արյունաբանական ինստիտուտին եւ օգտվել նրա ծառայություններից։ Ես գտնում եմ, որ այս ողջ շոուի կազմակերպիչները, մոռանալով բոլոր գիտական եւ բարոյական սահմանները, ոչ միայն մեզ օգնեցին արագ բացահայտել Թորոսյանին շրջապատող սուտն ու կեղծիքը, այլեւ, ցավոք սրտի, մեր հայրենակիցների աչքում նսեմացրեցին Արյունաբանական ինստիտուտի բազմամյա տքնաջան աշխատանքի շնորհիվ վաստակած համբավը»։

Ծառուկյանըՙ Վիտալի Բալասանյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մասին

Եզրափակելով խոսքը՝ Մարինա Խաչատրյանը հավելեց, որ չի կասկածում Արյունաբանական ինստիտուտի աշխատակիցների պրոֆեսիոնալիզմի, բարոյական բարձր արժեքների ու ճիշտ աշխատելաոճի վրա. «Բայց մյուս կողմից, ինձ մոտ առաջանում են հիմնավոր կասկածներ առ այն, որ նախարար Արսեն Թորոսյանը տառապում է իր նշած պարբերական հիվանդությամբ (ինչի կապակցությամբ ազատվել է զինվորական ծառայությունից) եւ որ նա ստացել է «Գարդասիլ-4» պատվաստանյութ»։

Արսեն Բաբայանի ձերբակալության որոշման բողոքարկման նիստը կանցնի դռնփակ

Ի դեպ, վերջում մերզ զրուցակիցը նաեւ հիշեցրեց, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ  արյունաբանական կենտրոնի նորանշանակ տնօրեն Սամվել Դանիելյանը 2018 թ. դեկտեմբեր ամսին ստացել է շուրջ 5,5 մլն ՀՀ դրամ աշխատավարձ: Հետաքրքիր է՝ արդյոք ստացած կլորիկ վարձատրությունը կապ ունի այս շոոուին աջակցելու հետ, թե՝ ոչ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА