o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա Ռոնալդ Բեյքերի հետ

15.06.2019 13:21 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա Ռոնալդ Բեյքերի հետ

Հայաստանի պետական ջազ նվագախումբը հուլիսի 11-ին, ժամը 20:00 Արամ Խաչատրյան համերգասրահում ինքնատիպ համերգով կներկայանա ջազ վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի հետ (ԱՄՆ): Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ Ջազ նվագախումբը և Ռոնալդ Բեյքերը կկատարեն սիրված դասական և ժամանակակից ջազային ստեղծագործություններ:

Այվազովսկու կոլաժներից մինչեւ Գլազունովի պարտիտուրը Թեոդոսիայում ցուցադրվեց Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում

Ռոնալդ Բեյքերը ծնվել է Բալթիմորում 1968 թ.: Շեփոր նվագել սովորել է Բալթիմորի արվեստի դպրոցում, այնուհետև բակալավրի աստիճան է ստացել Օբերլինի կոնսերվատորիայում: Կարճ ժամանակում դարձել պահանջված շեփորահար և վոկալիստ: Բեյքերը հանդես է գալիս լավագույն ջազ փառատոներին այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Լու Դոնալդսոնը, Կյորտիս Ֆուլերտը, Ջեսի Դևիսը, Անտոնիո Հարթը և այլք: Ավելի քան 22 տարի շրջագայում է սեփական քառյակի հետ: 13 տարուց ավելի ծավալում է մանկավարժական գործունեություն: Հուլիսի 11-ի համերգը կլինի Հայաստանի պետական ջազ նվագախմբի և Ռոնալդ Բեյքերի առաջին համագործակցությունը: Թե՛ նվագախումբը և թե՛ արտիստն անհամբերությամբ են սպասում առաջիկա համերգին, և վստահեցնում են, որ այն իսկապես կհետաքրքրի հայ ունկնդրին:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА