o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ավարտվեցին Համազգայինի «Գասպար Իփեկյան» թատերախմբի հյուրախաղերը Հայաստանում

15.06.2019 11:00 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ավարտվեցին Համազգայինի «Գասպար Իփեկյան» թատերախմբի հյուրախաղերը Հայաստանում

Հունիսի 10-13-ը Համազգայինի «Գասպար Իփեկյան» թատերախումբը հյուրախաղերով ներկայացավ հայաստանյան հանդիսատեսին ցուցադրվեց ամերիկացի թատերագիր Նիլ Սայմոնի The Good Doctor կատակերգությունը՝ Հակոբ Տեր-Ղուկասյանի բեմադրությամբ:

Եղանակը Հայաստանում և Արցախում

The Good Doctor-ը ներկայացվեց Գյումրիում /Վ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն/, Վանաձորում /Հովհ Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն/ և Երևանում /Սոս Սարգսյանի անվան «Համազգային»  պետական թատրոն/։

«Գասպար Իփեկյան» թատերախումբը մեծապես կարևորում է հայաստանյան թատերախմբերի հետ համագործակցությունը՝ վստահ լինելով, որ այսօրինակ կապերի ձևավորումը աշխուժություն կմտցնի և նորանոր նախաձեռնությունների հիմք կհանդիսանա Հայաստանի և Սփյուռքի թատերախմբերի միջև։

Թատերական համագործակցությանը զարկ տալու համար «Գասպար Իփեկյան» թատերախմբի հայաստանյան հյուրախաղերի ընթացքում  հանդես եկավ նաև Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը։

«Գասպար Իփեկյան» թատերախմբի վարչության ատենապետ Մարտիկ Դեմիրճյանը, կարևորելով հայաստանյան թատերախմբերի հետ համագործակցության ընդլայնումը, հույս հայտնեց, որ հետագայում համագործակցության շրջանակը կընդլայնվի՝ ներառելով հայաստանյան մյուս առաջատար թատրոնները նույնպես։

Հռչակավոր դաշնակահար Սըր Անդրաշ Շիֆը առաջին անգամ մենահամերգ կունենա Հայաստանում

Գյումրիում, Վանաձորում և Երևանում թատերախմբին հանձնվեցին պատվոգրեր, շնորհակալագրեր՝ ի նշան Սփյուռքում հայ մշակույթի զարգացման և հայապահպանության գործում ցուցաբերած մեծ ավանդի համար։ Հայաստանյան հյուրախաղերի ընթացքում թատերախմբի ելույթներն ամենուր ընդունվեցին մեծ խանդավառությամբ՝ արժանանալով հանդիսականների բարձր գնահատականին։

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА