o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իշխանությունները հատուկ հետապնդում են Արթուր Վարդանյանին

14.06.2019 17:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Իշխանությունները հատուկ հետապնդում են Արթուր Վարդանյանին

Այսօր Կենտրոն Նորք-մարաք առաջին ատյանի դատարանում շարունակվում էր Նորք-Մարաշ զինված խմբի դատավարությունը: Պետք է նշել, որ խմբի մի մասը վաղուց ազատության մեջ է, իսկ մյուս մասըՙ շարունակում է մնալ ԱԱԾ-ի նկուղներում: Հատկանշական է, որ թեեւ հին «աղվես», պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը վաղուց ապահովել է իր խափանման միջոցի փոխարինումը ու ազատ ֆռֆռալով իշխանություններին անհրաժեշտ հայտարարություններ է անում, սակայն այսօր ամբողջ դատավարության ընթացքում գլուխը ձեռքերի մեջ առած դրել էր սեղանին: Ամաչում էր, թե վատ էր զգում` հայտնի չեղավ:

«Խորտակվող նավի մասին ամենաառաջինը տեղեկանում է նավի անձնակազմը»

Մեղադրյալի աթոռին էր նստած նաեւ կաթոլիկ տերտեր Անտոն Թութունջյան, որը ելույթ ունենալով ասաց, թե իրենց դատավարությունը տեւում է արդեն 3,5 տարի, սակայն, անգամ նյութերի կեսը չի քննվել, հայտարարեց, որ ամբողջովին սարքովի գործ է եւ իր ելույթի վերջում պահանջեց` «Բավ է»: Հիշեցնենք, որ հայր Անտոնը, ըստ գործի նյութերի, հեռավոր Ավստրալիայից եկել էր Հայաստան նախորդ իշխանությունների բռնի հեռացումը կազմակերպելու համար, սակայն դեռեւս նույն նախորդ իշխանությունների ժամանակ, ինչ-ինչ բարձր միջնորդությունների արդյունքում նրա խափանման միջոցը փոխվել էր եւ նա վաղուց վայելում է ազատությունը: 

Իսկ այսօր մեկ այլ միջնորդություն էր ներկայացված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի մասով: Միջնորդությունը ներկայացրեցին ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ եւ ԱԻՄ առաջնորդ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ: Սակայն գործով դատախազը դեմ արտահայտնվեց Արթուր Վարդանյանի խափանման միջոցի փոփոխությանը: Մյուս կողմից հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ դատարանին հայտնեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը, երկար ժամանակ ԱԱԾ նկուղում անցկացնելուց հետո, խիստ վատացել է եւ նա բուժման կարիք ունի: Սակայն դատավոր Արմեն Բեկթաշյանը միջնորդությունը մերժեց եւ Արթուր վարդանյանին թողեց կալանքի տակ: 

iravunk.com-ի այն հարցին, թե ինչի՞ց ելնելով է ՍԻՄ նախագահը միջնորդել այս գործով, Հայկ Բաբուխանյանը նշեց. 

«Իհարկե ես հեռու եմ բուն գործին գնահատական տալուց, արդյոք Արթուր Վարդանայնը մեղավոր է, թե ոչ, սակայն խիստ անտրամաբանական եմ գտնում, որ նույն գործով անցնող, նույնպես հայտնի դերակատարություն ունեցող անձանց համար փոխվել է խափանման միջոցը, իսկ Արթուրի համար` ոչ: Բացի այդ, պետք է հաշվի առնել Արթուրի առողջական վիճակը, ինչպես նաեւ նախկինում հայրենիքի ու ազգի առաջ ծառայությունները: Նշենք նաեւ, որ ազատության մեջ նա որեւէ վտանգ չի կարող ներկայացնել հանրության համար, քանի որ իրեն մեղսագրվող հանցանքը առընչվում էր նախկին իշխանություններին` իշխանությունից հեռացնելու հետ: Այսինքն, այժմ Ա. Վարդանյանը, որեւէ մոտիվացիա չունի իր գործունեությունը շարունակելու համար:

 Ի դեպ նախկին իշխանություններին հեռացնող Նիկոլ Փաշինյանը դարձել է վարչապետ եւ անտրամաբանական է, որ նույն բանը իրականացնել ցանկացող Արթուրը շարունակումէ  մնալ ԱԱԾ-ի նկուղում: 

Կարեւոր հանգամանք է նաեւ այն, ինչի ամսին ես խոսել եմ դեռ 2018 թվականի աշնանը ԱԺ ամբիոնից, որ որեւէ բացատրության չի կարող արժանանալ այն փաստը, որ «Սասնա Ծռեր» հանցավոր խումբը մարդասպանություններից, ահաբեկչությունից, մարդկանց պատանդ վերցնելուց հետո, Նիկոլ Փաշինյանի անձնական պատվերով ենթարկվել են համաներման, իսկ որեւէ գործողություն չկատարած Արթուր Վարդանայնը անգամ չի արժանանում խափանման միջոցի փոփոխմանը: Ակնհայտ է, ներկայիս Հայաստանում քաղաքական իշխանություններն են որոշում, թե ում ազատ արձակել եւ ում շարունակել տանջել բանտերում: Եվ այս առումով արդեն կարելի է պնդել, որ Արթուր Վարդանյանը ներկայիս իշխանությունների կողմից ենթարկվում է քաղաքական հետապնդումների»:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА