o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բարեկամական երկիր համարող ռուսաստանցիների թիվն աճել է. ցուցանիշ

14.06.2019 16:41 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Բարեկամական երկիր համարող ռուսաստանցիների թիվն աճել է. ցուցանիշ

Ռուսաստանյան վերլուծական «Լեւադա կենտրոնը» այս տարվա մայիսի 24-29-ը ընկած ժամանակահատվածում հարցում է անցկացրել պարզելու համար, թե որ երկրներոն են ռուսաստանցիները իրենց բարեկամական համարում և որոնք՝ ոչ բարեկամական: 

Գիտնականները ցույց են տվել, թե ինչպիսի տեսք կունենա Երկիրն այլմոլորակայինների աչքերով

Բարեկամական երկրների ցանկում Հայաստանը չորրորդ տեղում է: Առաջատարը Բելառուսն է, այնուհետ Չինաստանը եւ Ղազախստանն են: Չորրոդ հորիզոնականում հայտնվել է Հայաստանը, որին հաջորդում են Ադրբեջանը, Սիրիան ու Հնդկաստանը:

Ի դեպ, նախորդ տարվա համեմատ Հայաստանը բարեկամ երկիր համարող ռուսաստանցիների թիվը 11% -ից աճել է մինչեւ 22%: Ադրբեջանի դեպքում այս ցուցանիշը մեկ տարվա ընթացքում 8% -ից աճել է մինչեւ 16%:

Ոչ բարեկամ երկրների շարքում ռուսաստանցիների համար առաջատարը ԱՄՆ-ն է, որին հաջորդում են Ուկրաինան եւ Մեծ Բրիտանիան: Վրաստանը ոչ բարեկամական երկրների ցանկում է, այն զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА