o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ սահմանադրության հերթական խախտո՞ւմ

14.06.2019 15:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ՀՀ սահմանադրության հերթական խախտո՞ւմ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ եւ նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար: Անդրադառնալով վերոնշյալին` իրավաբան, ամերիկաբնակ քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ընդգծում է, որ ՀՀ կառավարության կազմում Սփյուռքի գործերի հանձնակատարի զբաղեցրած դիրքը մնում է անորոշ: 

«Սա ուղղակի անբարոյականություն է...». Մենուա Հարությունյան

«ՀՀ «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, Սփյուռքի գործերի հանձնակատարը նշանակվում է ՀՀ վարչապետի կողմից, ինչը հիմք է ծառայում ենթադրելու, որ հիշյալ պաշտոնյան համարվում է ՀՀ կառավարության անդամ եւ նախարարի լիազորություններով մասնակցում է կառավարությÿան նիստերին: ՀՀ Սահմանադրության 148-րդ հոդվածի համաձայն, կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները, իսկ 48-րդ հոդվածն ընդգծում է, որ «Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք»: Մինչդեռ Զարեհ Սինանյանը 2013 թվականին ընտրվել է ԱՄՆ Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի խորհրդի անդամ, իսկ երկու անգամ` 2014 եւ 2018 թւականներին, քաղաքապետ ու այդ պաշտոնում ծառայել է մինչեւ 2019 թվականի ապրիլ ամիսը: Լինելով Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ եւ քաղաքապետ` բնականաբար, նա ունեցել է ԱՄՆ քաղաքացիություն ու մշտական բնակություն է հաստատած եղել հիշյալ քաղաքում` չլրացնելով ՀՀ կառավարության կազմում պետական պաշտոն զբաղեցնելու սահմանադրական պահանջը: Հետեւաբար կարելի է եզրակացնել, որ Սփյուռքի գործերի հանձնակատարի պաշտոնում Զարեհ Սինանյանին նշանակելով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խախտել է սահմանադրական կարգը», - շեշտում է Ռ. Մարգարյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА