o C     16. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

14.06.2019 22:40 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՇԱՌ ՈՒ ՓՈՐՁԱՆՔԻՑ ՀԵՌՈՒ (ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ ՓԱԿՈՒՄ Է ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ 24 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄԻ ՎՆԱՍԸ` ՄԱՄՈՒԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Քննչական կոմիտեից հայտնում են, որ Փաշինյանի` սեւերի դեմ պայքար հայտարարելուց հետո Չոռնի Գագոն 24 միլիարդ դրամ վնասը պետությանը վերականգնելով ցանկանում է հասկացնել` չնայած ինքը դրսից սեւ ա, բայց ներսից մաքուր սպիտակ ա:

 

ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ՉԻ

Ըստ խաղաղ, անցնցում հեղափոխության կնքահայրերի` իրենց մոտ ամենահեղինակավոր ներքին օգտագործման քայլող դեմքը Նիկոլ Փաշինյանն է, իսկ արտաքին օգտագործման դեմքը` Քայլի Ջեներն է:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՊՈՒՏԻՆԸ` ՆԻԿՈԼԻՆ (ԳԱԶԻ ԳՆԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Երբ կհոգնես, կգազազես աշխարհից,

Դարձիր ինձ մոտ, վերադարձիր դու նորից

 

ՌԵՏՐՈ (ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ` «ՉԵՔ ԿԱՐՈՂ ԵՐԵԽԱՅԻՆ ԴՊՐՈՑ ՏԱՆԵԼ, ՄԻ ՏԱՐԵՔ»` ԾՆՈՂԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ամառվա տապին, շոգ ու կրակին, դպրոցի ճամփան,

Դժվար է, երկար շատերի համար

 

ՆՈՐ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի` Կոտայքի մարզպետարանի կայքը Աբովյանի քաղաքապետի ընտրություններից հետո անվանափոխվելու է «Դիլխոր.am»-ի:

 

ԱՆՈՄԱԼԻԱ (ԱԲՈՎՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՔՊ-Ի ԹԵԿՆԱԾՈՒԻ ՊԱՐՏՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ քաղաքապետերի պլանավորման կենտրոնի` Աբովյան քաղաքում ՔՊ-ն ինչքան էլ երկնեց, սակայն ԲՀԿ-ն Վահագնին ծնեց:

 

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ (ՎԱՐՉԱՊԵՏԸ ԲՈԼՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՃԱՇԿԵՐՈՒՅԹՆԵՐՈՒՄ ԿՈՒՇՏ ԵՎ ՀԻՄՆԱՎՈՐ ՈՒՏԵԼՈՒ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ախորժակը քայլելուց ա բացվում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА