o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԴԵՌ ՎԱՂ Է ԽՈՍԵԼ ՄԵՐ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԻՐԱԿԱՆ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ

14.06.2019 22:20 ՍՊՈՐՏ
ԴԵՌ ՎԱՂ Է ԽՈՍԵԼ ՄԵՐ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԻՐԱԿԱՆ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրի արտագնա խաղում հաղթեց Հունաստանի հավաքականին 2:3 հաշվով: Այս հաղթանակը ե՛ւ անսպասելի էր, ե՛ւ տպավորիչ, ե՛ւ հույսեր ներշնչող:

ՍԿՍԵՑԻՆՔ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՎ

Երբ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը երեք անպատասխան գնդակ ուղարկեց Լիխտենշտեյնի դարպասն ու երեք միավոր վաստակեց ԵԱ-ի ընտրական մրցաշարի երրորդ տուրում, շատերի մոտ կար տպավորություն, որ մրցակիցն էր շատ թույլ եւ ոչ թե մեր հավաքականը՝ ուժեղ: Ուստիեւ, կար հույների դեմ խաղում ֆիասկոյի մտավախություն: Բայց ահա մրցակցի հարկի տակ հույների դեմ հաղթանակն արդեն խոսում է մեր թիմի որակների մասին, թեեւ երկու փաստ կարելի է ֆիքսել: Նախ, չնայած հաղթանակին, այնպես չէ, որ մեր թիմի խաղը փայլուն էր: Երկրորդը, հույներն ակնհայտորեն կա՛մ մեր հավաքականին թերագնահատելով էին մտել խաղադաշտ եւ պատժվեցին, կա՛մ ունեն որոշակի խնդիրներ: Սակայն կա նաեւ դրականը. մեր ֆուտբոլիստները լավ մարզավիճակում էին, եւ երկու խաղերում էլ դա հրաշալի երեւաց: Մեկնարկային կազմի մեր բոլոր ֆուտբոլիստները խաղաժամանակի խնդիր չունեին: Նրանք գրեթե բոլորն էլ կարեւոր դերակատարություն ունեն իրենց թիմերում, այսինքն՝ հավաքականի կազմի ընտրության հարցում մեր գլխավոր մարզիչը իրեն բավարար է դրսեւորել, եւ որ պակաս կարեւոր չէ, իրեն այդպես դրսեւորելու ազատություն, ի տարբերություն նախկինի, կարծես թե ունի: Արդյունքում, թիմում հիմա կա որոշակիորեն թարմացված կորիզ, որը պետք է գործի դնել ու ճիշտ օգտագործել: Եվ ասվածից ելնելով. շատ կարեւոր է, որ վերջապես տեսնում ենք, որ թիմը հրաժարվել է առաջնագծում անատամ ֆուտբոլից, եւ երկու խաղերում էլ Հայաստանի հավաքականը շատ ագրեսիվ էր հատկապես մեկնարկում: Լիխտենշտեյնի դեմ խաղում, այսպես ասած, մեր ֆուտբոլիստները կարող էին իրենց թույլ տալ այդ ագրեսիվությունը, բայց Հունաստանի ընտրանու դեմ խաղում կանխատեսվում էր երկրորդ համարի խաղ, եւ մեր թիմի կողմից համարձակ գործողությունները միանշանակ անսպասելի էին թե՛ մրցակցի ֆուտբոլիստների եւ թե՛ նրանց մարզչի համար: Առաջնագծում խաղը կարողացան իրենց վրա վերցնել ու լիովին վերահսկել թիմի հարձակողական ոճի կիսապաշտպանները: Համարձակ ու հարձակվողական մեկնարկն ու հակագրոհային պայքարը մեր թիմին տվեցին այդքան կարեւոր 6 միավորըԿպահպանվի՞ արդյոք այս դինամիկան: Այն, որ առաջիկայում մեր մրցակիցներն արդեն զգուշավորություն են ցուցաբերելու եւ հանդիպումներին մոտենալու են, հաշվի առնելով Հայաստանի հավաքականի կիրառած այս մարտավարությունն ու ցուցադրած խաղը, սպասելի է: Այսինքն, այս առավելությունը՝ անսպասելիության գործոնը, որ մեր թիմն ուներ այս խաղերին, արդեն չի գործի: Դրանից զատ, հաջորդ խաղերը խմբի առաջատարների հետ է, այնպես որ, մարզչի անելիքները գնալով շատանում են: Ուստիեւ, հենց այդ առաջիկա խաղերն են, որ ցույց կտան, թե իրականում ինչ որակի թիմ ունենք եւ նրանից ինչ կարելի է սպասել:

ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ՆՈՐ ԱԿՈՒՄԲՆԵՐԸ

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА