o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿԻՆԸ ԵՎՍ ՉԻ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ «ԳԱՐԴԱՍԻԼՈՎ»

14.06.2019 21:50 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿԻՆԸ ԵՎՍ ՉԻ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ «ԳԱՐԴԱՍԻԼՈՎ»

Գաղտնիք չէ, որ ներկայիս առողջապահության նախարար, ՔՊ-ական Արսեն Թորոսյանը «Գարդասիլի» զանգվածային պատվաստումների ջատագովներից է եւ ջանք չի խնայում սպառել այդ պատվաստանյութի եղած քանակությունը, որի ժամկետը լրանալուն մոտ է: Իսկ ժամկետանց դառնալու դեպքում հարց է՝ նախատեսված հաջորդ գրանտները ոմանք կստանա՞ն: Արդյունքում, թեեւ շատ ու շատ մասնագետների կողմից «Գարդասիլը», մեղմ ասած, կասկածի տակ է դրվում, նախարաարությունը համառորեն փորձում է այն ներկայացնել դրական լույսի ներքո: Ավելին, վերջերս տեղեկություն տարածվեց, որ բարձրացրել են պատվաստման ենթակա կանանց տարիքային շեմը՝ մինչեւ 45 տարեկան: Եթե պատվաստանյութն այդքան անվտանգ է, արդյոք դրա անվտանգության լավագույն ապացույցը չէ՞ր լինի, որ երկրի ղեկավար այրերի կանայք ու դուստրերը, ովքեր գտնվում են համապատասխան տարիքային խմբում, ցուցադրաբար պատվաստվեն ու իրենց ետեւից տանեն մնացած բոլորին: Այսինքն, ճիշտ չէ՞ր վարվի նախարարը՝ նման նախաձեռնությամբ հանդես գալով եւ առաջինների թվում՝ խնդրելով պատվաստվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստերն ու կնոջը: Վարչապետի աղջիկներից պատվաստման ենթակա խմբում է Մարիամը, եւ մեր նախորդ հրապարակումներից մեկում ներկայացրել էինք Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանի պատասխանը՝ մեր այդ հարցադրման հետ կապված երկու-երեք շաբաթ առաջ պատասխանել էր. «Շուշանի տարիքը դեռ պատվաստման համար համապատասխան չէ, իսկ Մարիամը պատրաստվում է շուտով պատվաստվել»:

«Հարգելի Աննա Հակոբյան, թո՛ւրքը մնում է թու՛րք...». հերոսի մայրը՝ վարչապետի կնոջը

Իսկ անձամբ 41-ամյա տիկին Հակոբյանը չի՞ պատրաստվում օրինակ ծառայելով՝ պատվաստվել «Գարդասիլով», փորձեցինք պարզել մամուլի խոսնակից, ով ասաց. «Տիկին Հակոբյանը եւս դեռ չի պատվաստվել, բայց առաջիկայում պատրաստվում է դստեր հետ պատվաստվել»:

Սպասենք: Ու մեկ էլ. տիկին Հակոբյանը ճիշտ կանի, որ շտապի: Նախ` եղած «Գարդասիլի» պիտանելիության ժամկետն արագորեն մոտենում է ավարտին: Եվ հետո, չէ՞ որ նախարար Թորոսյանը պնդում է, որ դա իսկական հրաշք պատվաստանյութ է, պատվաստողներին հսկայական առողջական օժանդակություն է ցուցաբերում: Իսկ երկրի ղեկավարի ընտանիքի առողջության հարցը պետական նշանակության խնդիր է, մեկ օր ուշացնելն էլ ճիշտ չէ: Վերջապես, քանի դեռ պետության բարձրաստիճան ղեկավարների ընտանիքների անդամները չեն պատվաստվել, նախարարը նաեւ բարոյական իրավունք չունի մյուսներին առաջարկել՝ պատվաստվել:

Երգչուհին դատի է տվել ՊԵԿ-ին (տեսանյութ)

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА