o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԱՏՄԱԲԱՆ. «ՍԽԱԼ Է ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԸ ԱՅՍ ՊԱՀԻՆ ԸՆԴԳՐԿԵԼ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՒՄ»

14.06.2019 21:10 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄԱԲԱՆ. «ՍԽԱԼ Է ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԸ ԱՅՍ ՊԱՀԻՆ ԸՆԴԳՐԿԵԼ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՒՄ»

«Պատմության դասագրքերում փոփոխություններ կատարելու առումով արդեն աշխատանքներ տարվել են, հիմա էլ արվում են: Ստեղծվել է հանձնաժողով, որը քննարկում է պատմության դասագրքերում առկա խնդիրները»: Օրերս լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԳԱԱ պատմության ինստիտուտի դիմաց պատմության դասագրքերի բովանդակությունից բողոքողների ցույցին, նման մեկնաբանություն տվեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Սկզբո՞ւնք թե՞ նպատակահարմարություն…». Բագրատ սրբազանը՝ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման մասին

Նկատենք, որ ըստ տարածված լուրերի, պատմության դասագրքերում ցանկություն ունեն ներառել նաեւ  2008թ.-ի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ տեղեկություններ, որոնք իրավիճակը ներկայացնում են միակողմանի, ինչը շատերը ոչ միայն խնդրահարույց են համարում, այլ, ամենավատը, պատմության կեղծում եւ այդ կեղծված պատմության ուսուցանում: Այդ մեղադրանքները, ի դեպ, ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է նախարար Արայիկ Հարությունյանը՝ ասելով. «Հանձնաժողովը պետք է վերջնական եզրակացություն տա: Մենք որեւէ կերպ չենք միջամտում` ունենալով սեփական քաղաքական անցյալով պայմանավորված կարծիք: Որպեսզի ազդեցություն չլինի, հարցն ամբողջությամբ վերապահել ենք մասնագետներին, որպեսզի տան եզրակացություններ, եւ փոփոխությունները տեղի ունենան»:

«Ամենաառաջադեմ Գերմանիայում «Կրոնի դասը» պատկանում է պարտադիր դասավանդվող առարկաների թվին»

Թե ինչպես են մասնագետները եզրակացություններ տալու, երբ անգամ մասնագիտական շրջանակներում է խորը հակասական կարծիքներ տիրում այդ դեպքերի հետ կապված, պայմանավորված նաեւ անձնական մոտեցումներով, դժվար է ասել: Նկատենք, որ հանձնաժողովի աշխատանքները համակարգում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական քարտուղար Հակոբ Մուրադյանը, ով, սակայն, հրաժարվեց մեր հարցերին պատասխանեց, ասելով, որ զբաղված է այս շրջանում: Իսկ պատմական առումով արդյոք ռեա՞լ է, որ մարտի 1-ի դեպքերը օբյեկտիվ ներկայացվեն դասագրքերում եւ որքանո՞վ է, առհասարակ, ներկայումս ներկայացնելը նպատակահարմար, փորձեցինք հետաքրքրվել պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան ԷԴԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՑ, ով, հաշվի առնելով, որ ներառված չէ այդ հանձնաժողովում եւ տեղյակ չէ մանրամասներին, համառոտ պատասխանեց.

​​​​​​​«Ինչ կարող եմ ասել, եթե ոչ ամոթ եւ երիցս ամոթ, եթե անշուշտ ամոթ բառի իմաստը դեռ չեք մոռացել» (Տեսանյութ)

- Ինչ վերաբերում է կոնկրետ մարտի 1-ի դեպքերին, ես կարծիքս ժամանակին արտահայտել եմ, որ մինչեւ չավարտվի այս գործընթացները, մինչեւ ամբողջական օբյեկտիվ պատկերը չտրվի հանրությանը, իհարկե, սխալ է մարտի 1-ի դեպքերը այս պահին ընդգրկել պատմության դասագրքերում: Բայց ավելի մանրամասն լավ կլինի հենց հանձնաժողովից հետաքրքրվեք:

- Ըստ Ձեզ, այս պահին կարիք կա՞ պատմության դասագրքերում պատմական փոփոխություններ մտցնել:

Դատապարտելի է ԿԳՄՍ նախարարության որդեգրած մոտեցումը. Տ. Վահրամ քահանա Մելիքյան

- Կան, իհարկե, վրիպակներ եւ նմանատիպ այլ բաներ, բայց էական լուրջ փոփոխությունների կարիք, ըստ իս, չկա: Չգիտեմ էլ, անկեղծ ասած, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվում այս պահին, դրա համար զերծ կմնամ ավել գնահատականներ տալուց:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА