o C     16. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՑԱՆՑԸ ՄԵՐԺՈՒՄ Է ՊՈՌՆՈԳՐԱՖԻԱՆ

14.06.2019 20:50 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՑԱՆՑԸ ՄԵՐԺՈՒՄ Է ՊՈՌՆՈԳՐԱՖԻԱՆ

Երբ նախկինում փաստացի ՕԵԿ-ին պատկանող Հ3 հեռուստաալիքը սեփականատեր փոխեց եւ դարձավ MoTV, եթերում էլ ուշագրավ փոփոխություններ տեղի ունեցան: Այսպես, եթերացանկում հայտնվեց «Գիշերային խաղեր» անունը կրող հաղորդումը, որը եթե ոչ պոռնոգրաֆիկ է, ապա շատ անպարկեշտ է: Սույն հաղորդումը արդեն տեւական ժամանակ է, ինչ սուր քննադատության է ենթարկվում Ֆեյսբուքի հայկական հատվածում:

Կատարվող փոփոխությունները չեն վերաբերում ոչ հայկական համարանիշով ավտոմեքենաներին. Քոչարյան

 

Եվ ահա, MoTV-ին Ֆեյսբուքում հայտարարություն զետեղեց, որ որոշել է հաղորդման վերջնական ճակատագիրը վճռել ֆեյսբուքյան քվեարկությամբ: Քվեարկության համար էջը զետեղվել էր Ֆեյսբուքում, շատ կարճ ժամանակում հասցրել էին մասնակցել առավել քան 1400 օգտատերեր, որոնցից 43 տոկոսը կողմ է քվեարկել, 57 տոկոսը` դեմ: Իսկ քվեարկության տակ առկա հարյուրավոր մեկնաբանությունները առավելապես, եթե ոչ բացառապես, բաղկացած էին քննադատությունից եւ հայհոյանքներից: Ու թեեւ քվեարկությունը պետք է տեւեր 5 օր, սակայն շատ արագ հեռացվեց Ֆեյսբուքից: Չգիտենք` ինչ որոշում ընդունեց MoTV-ի տնօրինությունը, բայց, համենայնդեպս, հաջորդ շաբաթվա հեռուստածրագրում այդ հաղորդումը նշված չէ: Հնարավոր է, որ գլխանց որոշում էր կայացվել այն փակել, սակայն հարկ եղավ փակումը «լեգիտիմացնել» ֆեյսբուքյան բացասական քվեարկությամբ եւ նույնքան բացասական մեկնաբանություններով, որպեսզի արդարացում լինի, ասենք` դրսի հովանավորների առաջ, որ հանրությունը մերժում է այդ հաղորդումը, եւ այն չի կարող ռեյտինգ ունենալ: Ի դեպ, մինչեւ համացանցում ենթադրություններ են պտտվում, թե ով է իրական տերը, եւ այդ ենթադրությունների մեջ հիշատակվում է նաեւ այնպիսի ամերիկյան հսկան, ինչպիսին է USAid-ը, խոսվում է նաեւ ամերիկյան զինավաճառ կորպորացիաների մասին: Չգիտենք` այդ շշուկները ճիշտ են, թե` ոչ, եւ ի վերջո արդյո՞ք իրոք կփակվի այդ, մեղմ ասած, անպարկեշտ հաղորդումը, բայց փաստը մնում է փաստ` հայ պահպանողական հանրությունը մերժում է պոռնոգրաֆիայի առկայությունը հեռուստաեթերում: Թեեւ համացանցում, կարծես թե, չունենք պոռնոկայքերում իրենց ժամանակն անցկացնող սեռաքաղց պատանիներ, բայց հայերը չեն ուզում պոռնոգրաֆիա տեսնել իրենց տան հեռուստացույցի էկրանին:

Կամերային նվագախմբի նոր համերգաշրջանի մեկնարկը կտրվի Իտալահայկական երեկոյով

Ա. Ա.

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА