o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԻԱՅՆ ՀՀ-ՈՒՄ ԵՎ ԱՀ-ՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ ԳՈԲԼԻ ՊԼԱՆԸ

14.06.2019 19:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՄԻԱՅՆ ՀՀ-ՈՒՄ ԵՎ ԱՀ-ՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ ԳՈԲԼԻ ՊԼԱՆԸ

Դեռ արցախյան պատերազմի թեժ տարիներին էր, որ ամերիկյան աշխարհաքաղաքականության «վինտիկներից» մեկի համարում ունեցող Պոլ Գոբլն առաջարկեց արցախյան հակամարտության կարգավորման իր պատկերացումները, որը պատմության մեջ մնաց Գոբլի պլան անվանումով: Ծրագիրը ենթադրում էր արցախյան հակամարտության լուծումը տալ տարածքային փոխանակումների միջոցով: Այսինքն, ապահովել Հայաստանի եւ Արցախի կապը Լաչինի միջոցով եւ դրա փոխարեն Մեղրիով Ադրբեջանին հնարավորություն ունենալ կապվել Նախիջեւանի հետ:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՍԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ

 

ԳՈԲԼԻ ՊԼԱՆԸ ԵՂԵԼ Է ԵՎ ԿԱ

Հասկանալի է, զուտ այդ տեսքով նման ծրագիրը հեռանկարային չէր, քանի որ Հայաստանն առաջ էր քաշում նման փոխանակման արդյունքում Իրանի հետ կապից կտրվելու հարցը: Ուստիեւ Գոբլի պլանը ժամանակի ընթացքում տարբեր ձեւափոխություններ ունեցած, ընդհուպ մինչեւ առաջ եկավ Նախիջեւանի Սադարակի շրջանը Հայաստանին տալու տարբերակը, որը կապահովեր Հայաստան-Իրան կապը, սակայն այդ դեպքում էլ կտրվում էր Նախիջեւան-Թուրքիա հաղորդակցությունը: Այսինքն, Գոբլի պլանն ուներ խորը ներքին հակասություն. որեւէ տարբերակ չկար Հայաստան-Իրան կապ ունենալով հանդերձ, ապահովել նաեւ Ադրբեջան-Նախիջեւան-Թուրքիա կապը: Ընդ որում, այդ հակասության արմատները գնում են դեռ անցած դարի 20-ականները, երբ բոլշեւիկյան Մոսկվան, Արցախն ու Նախիջեւանը Ադրբեջանին հանձնելով, այնուամենայնիվ, Զանգեզուրը, որը նման մի կռվախնձոր էր, թողեց Հայաստանին: Եվ իմաստն էլ հասկանալի է. Թուրքիա-Նախիջեւան-Ադրբեջան եւ մնացած թյուրքական աշխարհ ուղղակի ցամաքային կապի պարագայում, թե ինչ խնդիրների առաջ կկանգներ Ռուսաստանը (լինի այն ցարական, բոլշեւիկյան, խորհրդային, թե ներկայիս ՌԴ-ն), թերեւս ներկայացնելու կարիք էլ չկա: Իհարկե, պատահական չէր, որ անցած դարի 20-ականներին այն ժամանակվա աշխարհաքաղաքականության առաջատար Բրիտանիայի գործնականում անթաքույց հովանավորությամբ Առաջին աշխարհամարտում պարտված Թուրքիան արշավ սկսեց դեպի Հայաստան եւ Ադրբեջան, որը ձախողեց միայն հայտնի 11-րդ Կարմիր բանակի հարձակմամբ: Քարտեզը չի փոխվել, եւ պատահական չէր կարող լինել նաեւ, որ 1990-ականներին աշխարհաքաղաքական հարթությունում Բրիտանիայի երբեմնի այդ դերակատարությունը ստանձնած ԱՄՆ-ն Գոբլի միջոցով, ըստ էության, նույն ռազմավարությունը հետապնդող ծրագիրն առաջ քաշեց, որն էլ ձախողվեց հայկական ուժերի մղած ազատագրական պատերազմի արդյունքում: Եվ նկատենք, այդ ժամանակահատվածում բավականին թուլացած ՌԴ-ն այս հարցում հստակ կանգնեց Հայաստանի կողքին՝ առնվազն մեր արեւմտյան սահմանների պաշտպանությունը ստանձնելով եւ դրանով Թուրքիայի ներխուժման փորձերը կանգնեցնելով. թերեւս 1990-ականների թույլ վիճակում անգամ Մոսկվան հստակ գիտակցում էր, որ թյուրքական աշխարհի միավորումն եւ արդյունքում՝ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի դրոշի տեղակայումը կարող է մինչեւ իսկ դնել ներկայիս տեսքով ՌԴ-ի պատմության վերջակետը: Գոբլի պլանի անվան տակ գործող այդ բազմամյա ծրագրերը ներկայումս արդիակա՞ն են: Դեռ անցած տարվա ապրիլին, երբ Հայաստանում եռում էին «հեղափոխական» կրքերը, այդ նույն Գոբլը նման ուշագրավ միտք հնչեցրեց. «Ինչ-որ բան հուշում է, սակայն, որ Իլհամ Ալիեւը շրջվելու է Արեւմուտքի կողմը: Առավել եւս, եթե Մոսկվան չպնդի օկուպացված տարածքների վերադարձը... Կարծում եմ, որ նրան էլ կհաջողվի հոր քաղաքականությունը վարել՝ չնայած առջեւում ավելի շատ դժվարություններ են, քան առաջ էր: Իլհամ Ալիեւին ոչ միայն հմտություններ, այլ նաեւ բախտ կպահանջվի, որ անցնի այն ամենով, ինչ սպասվում է»: Ինչ էր սա, եթե ոչ հայաստանյան «հեղափոխության» ֆոնին արված պարզ առաջարկ. եթե Մոսկվան չվերադարձնի «օկուպացված տարածքները», Ալիեւը ճիշտ կանի, որ շրջվի դեպի Արեւմուտքի կողմը, որը կօգնի այդ տարածքները վերադարձնել: Նման վստահ առաջարկ կանե՞ր Գոբլը, եթե այդ պահին Հայաստանում չընթանար «հեղափոխությունը, որը իշխանության վերին էշելոններ բերեց լեւոնասորոսական կադրերին. հազիվ թե, հակառակ դեպքում մինչ այդ կարվեր: Ընդ որում, հաշված ամիսներ անց խաղաքարտերը էլ ավելի բացվեցին. հիշեցնենք Հայաստանում նախկին ամերիկյան դեսպան Միլսին, ով հրապարակավ առաջ քաշեց «տարածքներ՝ խաղաղության դիմաց» տխրահռչակ կարգախոսը, որը հաստատելով, ԱՄՆ նախագահի խորհրդական Բոլթոնը ավելացրեց մեկ այլ եզրույթ եւս՝ հայաստանյան նոր իշխանությունները լավ կանեն, որ մտածեն Իրանի հետ սահմանը փակելու եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանները բացելու մասինԱյսպիսով այն, որ այսօր էլ Գոբլի պլան կոչվածը, այսինքն՝ դրա ինչ-որ տարատեսակ մնում է ամերիկյան քաղաքականության օրակարգում, տարակուսանքի տեղիք չի տալիս: Ֆիքսենք նաեւ հետեւյալը. 1990-ականներին Տեր-Պետրոսյանն ակտիվորեն աշխատում էր Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, այսպես ասենք, սահմանները բացելու ուղղությամբ, ինչի մասին ներկայումս բարձրաձայնում է Բոլթոնը: Կարելի է չկասկածել, որ ներկայումս իշխանական վերնախավում տեղավորված լեւոնական կադրերին, մեղմ ասած, խորթ չէ այդ տեսլականը: Այսինքն, Հայաստանում ունենք բավականին լուրջ հնարավորություններ ձեռք բերած ուժեր, որոնք պատրաստակամորեն կաշխատեն այդ ուղղությամբ:

Նիկոլն ու Իլհամը շատ փոքր են, որ որոշեն Արցախի կարգավիճակը. Վիտալի Բալասանյան

 

ԱԼԻԵՎԸ ԿՊԱՏԵՐԱԶՄԻ՞

Սակայն ներկայիս բոլոր հնարավորություններով հանդերձ Գոբլի պլանի իրականացման հարցում կան նաեւ ռեալ խնդիրներ: Նախ, ինչպես կարելի է հասնել դրա ռեալիզացմանը: Ամենապարզ տարբերակը, իհարկե, կլիներ Բոլթոնի առաջարկածը. Հայաստանը մոռանա «պատմական կաղապարները», Ադրբեջանի հետ արագորեն համաձայնության գա «Հող՝ խաղաղության դիմաց» սկզբունքով, դրան կհաջորդի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում, այսինքն՝ Հայաստանը նաեւ իր արեւմտյան սահմանները պահող ռուսական ռազմաբազայի կարիքը չի ունենա: Ռուսական բազան Հայաստանից հանելու պարագայում միանգամից կլուծվի նաեւ Վրաստանին ՆԱՏՕ-ի անդամ դարձնելու հարցը, ու վերջ, ողջ Հարավային Կովկասը կանցնի ամերիկյան ամբողջական քաղաքական ենթակայության տակ: Սակայն վարչապետ Փաշինյանը, Բոլթոնի հայտարարությունից հետո երկու-երեք ամիս գրեթե ձայն չհանելով, ի վերջո, կտրուկ մերժեց «Հող՝ խաղաղության դիմացը»: Եվ այն, որ այդ մերժման մեջ էական էր ռուսական գործոնը, հուշում է թեկուզեւ այն, որ Փաշինյանն այդ մասին հայտարարեց հունվարի վերջերին, այսինքն` Մոսկվա կատարած այցից եւ այնտեղ Պուտինին չհանդիպելուց ու, ըստ տարածված լուրերի, Մեդվեդեւի հետ շատ ծանր խոսակցություն ունենալուց հաշված օրեր անց: Ու գրեթե անմիջապես էլ հասկանալի դարձավ, որ Փաշինյանը կանգնած է ծանր երկընտրանքի առաջ՝ շարժվել Բոլթոնի՞ առաջարկած ուղղությամբ, թե՞, այսպես կոչված՝ «Լավրովի պլանով», որն, ի դեպ, Մինսկի խմբի պաշտոնական բանակցային օրակարգն է: Նման իրավիճակում Բոլթոնի առաջարկի իրականացման մեկ տարբերակ կարող է լինել՝ Ադրբեջանի հարձակումը, բայց նաեւ շատ արագ հաջողության հասնելու հույսերով, որը համեմատաբար իրատեսական կլինի, եթե օգտագործվի նաեւ նախիջեւանյան ուղղությունը: Ի դեպ, Նախիջեւանում հարձակողական սցենարներով թուրք-ադրբեջանական գրեթե մշտական դարձած զորավարժությունները (այդ թվում՝ պաշտպանության նախարարների մասնակցությամբ), Նախիջեւանի ադրբեջանական դիրքերի առաջբերման եւ դեպի Սյունիք ու Արցախ տանող ճանապարհը հարվածի գոտում պահելու ու նման որոշ այլ քայլեր հուշում են, որ նման ծրագրեր վաղուց են մշակված: Առավել եւս, երբ հաշվի ենք առնում այն վիճակը, որում հայտնվել է մեր պաշտպանական համակարգը: Բանակն ու ազատամարտի հայաստանյան թեւը նոր չէ, որ պարբերական ցնցումների են ենթարկվում: Եվ դրանից էլ զատ, ավելի ու ավելի ակտիվորեն է նույն ցնցումային իրավիճակը տեղափոխվում Արցախ: Նախ, կան ինքնապաշտպանության կազմակերպման նախկին առանցքային գործիչների միջեւ տեսանելի հակասություններ, որոնք գնում են խորացման ուղղությամբ: Այն տպավորությունն է, որ բավական է մեկ փոքրիկ կայծ, որ իրավիճակը միանգամից պայթի, նաեւ, որ նման կայծ ստեղծելու փորձերի պակաս էլ չկա, թեեւ նաեւ ֆիքսենք, որ այդքան փորձերից հետո պայթյուն դեռ չկա, ինչը եւս մտածելու տեղիք տալիս է: Սակայն պատերազմի հարցում կա մեկ խոշոր խնդիր. Ալիեւը կգնա՞ ՌԴ-ի համար ներկայումս ոչ պակաս վտանգավոր այնպիսի քայլի, ինչպիսին է Գոբլի պլանի իրականացման փորձը՝ խորը հակասության մեջ մտնելով միաժամանակ ՌԴ-ի եւ Իրանի հետ: Ընդ որում, երբ Փաշինյանը վերջին պետերբուրգյան այցի ժամանակ խոսում էր «Իսկանդերների» բավարար քանակի ու այլ զինատեսակների մասին պայմանավորվածություններից (չմոռանանք Սու-30 ինքնաթիռների մասին), դա Բաքվում միանշանակ ընկալվելու է` որպես Մոսկվայից իրենց ուղղված հերթական զգուշացում: Եվ արդյոք պատահակա՞ն էր, որ հայաստանյան կոմունիստները որոշեցին դիմել ՌԴ նախագահին՝ խնդրելով ռուսական խաղաղարարներ մտցնել արցախյան շփման գիծ: Այսինքն, եթե Ալիեւին պետք է արագ հարձակում եւ նույնքան արագ էլ ձեռքբերումներ, ապա երկրորդ տարբերակը կասկածելի է, քանի որ նախ՝ կարող է այդ պահին Արցախում միանգամից բոլոր ներքին հակասությունները մոռացվեն, եւ միանա ինքնապաշտպանության մեխանիզմը: Երկրորդը, Նախիջեւանից օժանդակող գործողությունների պարագայում էլ կարող է մեխանիկորեն օրակարգ գալ ՀԱՊԿ պայմանագիրը՝ դրանից բխող հետեւանքներով հանդերձ: Այ, եթե Հայաստանում եւ Արցախում հանկարծ քաղաքացիական բախումներ սկսվեին... Սակայն անգամ նման իրավիճակում Ալիեւը ռուս-իրանական ռեակցիան պետք է հաշվի առնի, նկատի ունենալով, որ փաստացի նման պատերազմն ուղղված կլինի ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ՝ այդ երկու երկրների կենսական շահերի դեմ:

ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԿԱՆԱԼՈ՞Ւ ԵՆ, ՈՐ ԿԱՆԳՆԵԼ ԵՆ ԱՆԴՈՒՆԴԻ ԵԶՐԻՆ ՈՒ «ՀՈՒ-ՀՈՒ-ԴՄՓ» ԵՆ ԹՌՉԿՈՏՈՒՄ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА