o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՐԲ ԿՈԿՈՐԴԻԼՈՍՆԵՐԸ ԹՌՉՈՒՄ ԵՆ, ԿԱՄ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆԱՔԱՆԴՈՒԹՅՈՒՆ

14.06.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԵՐԲ ԿՈԿՈՐԴԻԼՈՍՆԵՐԸ ԹՌՉՈՒՄ ԵՆ, ԿԱՄ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆԱՔԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հերթական գլուխգործոցը. որ ժամանակին կոկորդոլիսները թռչում էին, դարձել է համացանցային քննարկումների առարկա այդ նույն մարզպետի խոստովանության հետ մեկտեղ, որ իր բարեկամներին է ընդունել աշխատանքի: Դե, հիշելով 40 հազար հեկտարի մասին նրա խայտառակ պատմությունը` այլեւս թռչող կոկորդիլոսների վրա զարմանալու տեղ չի մնում:

ՎԵՆԵՏԻԿՅԱՆ «ԴԺՈԽՔ» ՔԱՅԼՈՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

 

ԱԲՍՈՒՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԽՏԱՑՈՒՄ

Իհարկե, ՔՊCC-ի ստանդարտ քայլոյի մարմնացում Գարիկ Սարգսյանը, ինչ-որ տեղից լսելով, որ անատոմիական տեսակետից նմանություններ կան կոկորդիլոսի ու թռչնի աղեստամոքսային տրակտների միջեւ, չէր կարող գալ այլ եզրակացության, քան կոկորդիլոսի թռչելու ունակությանը: Առավել եւս, որ կոկորդիլոսաբուծության նրա «իդեա-ֆիքսի» արշալույսին ՊԵԿ-ն էր երկար-բարակ մտածում, թե որպես ինչ է ներմուծվում կոկորդիլոսի ձուն` որպես թռչնի՞, թե՞ այլ կենդանու ձու: Իսկ կոկորդիլոսաբուծություն զարգացնել անպայման արժե: Աբովյանի խայտառակ պարտությունից հետո մյուս քայլո մարզպետին` Ռոմանոս Վանիչկայի Պետրոսյանին հո չե՞ն ուղեկցելու պարոն Ծառուկյանի առյուծների մոտ: Ավելի լավ է Գարիկի հարազատ կոկորդիլոսների մոտ տանեն: Բայց կատակը կատակ, սակայն ՔՊCC-ում տիրում է կատարյալ գզվռտոց, ուր գրեթե բոլորը բոլորի տակ փորում են: Եվ ասում են, որ Նիկոլն էլ մտքի ծայրով անցկացնում է աստիճանաբար տարբեր պաշտոններում իր քայլոներին փոխարինել Լեւոն Տեր-Պետրոսյանի կադրերով: Երեւում է, պետականաքանդության արագացում են սպասում իրենից, ու քայլոները թեեւ քանդող են, բայց` ապաշնորհ, իսկ լեւոնականները պրոֆեսիոնալ քանդող են: Ու քանի որ Նիկոլի վարկանիշն էլ սրընթաց անկում է ապրումԱրցախում նրա վարկանիշը վիճակագրական սխալի տիրույթում է գտնվում, իսկ Հայաստանում առայժմ դրանից մի փոքր բարձր է, այլ ելք չի մնում, քան փորձել ստեղծել վախի ու խառնաշփոթի մթնոլորտ: Հենց դրան է ծառայում վոժդի հերթական դավադրական փնտրտուքների արգասիք հանձնարարությունը ոստիկանապետին եւ ԱԱԾ տնօրենին, անողոք պայքար սկսել «սեւազգեստ բանդաների» դեմ: Ու տեղի է ունենում աշխարհում որեւէ տեղ չտեսած խտրականություն հագուստի գույնով: Մարդկանց հենց այնպես փռում են ասֆալտին, թեւերն ոլորելով տանում ոստիկանություն: Ոստիկանությունն էլ կարծես թե բեսպրեդելի հրահանգ է ստացել:Քաղաքացիական ակտիվիստ, լրագրող Վաչիկ Գրիգորյանը թարմ հետքերով կիսվել է կեսգիշերային Երեւանի մասին իր տպավորություններով. «Քիչ առաջ Հանրապետության հրապարակում մոտ 10 ոստիկանական մեքենա շրջափակեցին երկու մարդատար ավտոմեքենա, եւ օրենքի տառին համապատասխան դուրս հանեցին վարորդներին, ովքեր գտնվում էին սթափ վիճակում, չէին խախտել երթեւեկության որեւէ կանոն, բացի նրանցից մեքենաներում էին վարորդների ընտանիքները, իսկ նրանց` ոստիկանին ուղղված հարցին` կամանդիր, ինչի՞ համար, «կամանդիրը» պատասխանեց` բարձր երաժշտության: Էդ իրավիճակում ամենատհաճը մեքենայում գտնվող տիկնանց սարսափահար դեմքերն էին, իսկ ամենածիծաղելին` բարձր երաժշտություն լսելու համար անզեն քաղաքացիներին 10 տարբեր չափերի մեքենաներով շրջափակած ոստիկանների ինքնավստահությունը»:

ՈՂԲԱՄ ԶՔԵԶ, ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԶԻ ՎԱՐԻՉՆԵՐԴ ՄԱՆՈՒԿ ԵՆ

Այսինքն` ունենք վկայություն, որ Երեւանում փաստացի իրականացվում է պարետային ժամ: Մի միջոցառում, որը իշխանությունը զավթած դիկտատորների կողմից իրականացվող ստանդարտ միջոցառումներից մեկն է: Գումարած դրան` արդեն քայլո պատգամավորներից մեկը` Արմեն Խաչատրյանը, օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որպեսզի մարդկանց նկատմամբ քրեական պատիժ կիրառվի իշխանավորներին հրապարակավ վիրավորելու համար: Դա էլ է վախի մթնոլորտ ստեղծելու տարրերից մեկը, բայց նաեւ այլ գործառույթ ունիԵթե առայժմ քաղաքացիները, թեկուզ սոցիալական ցանցերում իշխանավորներին հայհոյելով իրենց գոլորշին են բաց թողնում, ապա դա քրեորեն պատժելի սարքելը կբերի ներքին ճնշման աճին, որն էլ մի օր կպայթի: Նման է, որ պայթյունին անպայման հասնելը այս վարչախմբի նպատակներից մեկն է:

ՄԵՆԱՄԱՐՏ ԱԶԳԻ ԵՎ ՏԱԿԱՆՔԻ ՄԻՋԵՎ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՓՈՐՁԵՐ

Մեկ ուրիշ նյարդայնացնող օրենսդրական նախաձեռնություն էլ է ծլել, որ հեղինակել է «Ազատություն» ռադիոկայանի նախկին թղթակից Սիսակ Գաբրիելյանը: Նա էլ առաջարկում է պետականորեն ստեղծել հեռախոսի հատուկ հավելված, որի միջոցով ճանապարհային ցանկացած խախտման նկար կամ տեսանյութ յուրաքանչյուր ոք կարողանա ուղարկել ուղղակի ոստիկանություն: Այսինքն` եւս մի նախաձեռնություն համատարած ստուկաչությունը խորացնելու, Հայաստանը ոստիկանաչեկիստական երկրի վերածելու: Այդ բոլոր տեսակի աբսուրդների, վարչապետի ոչ ադեկվատ մշտական քայլերի տրամաբանական վերջը հասկանալի է: Դրա մասին բավականին դիպուկ արտահայտվել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը. «Դարի հարցը` վերջը ի՞նչ է լինելու. Նիկոլ Փաշինյանը վազելով փախչելու է, իսկ Գլխավոր դատախազն ու ՀՔԾ պետը նստելու են եւ ցուցմունք են տալու նրա դեմ... Կոկորդիլոսները դադարելու են «թռչել», իսկ մարդիկ` «քայլել»...»:

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՏԻԿ Է ՎԹԱՐԻ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ

Բայց մինչ այդ, մեզ փորձում են բերել դաժան փորձանքի, որպեսզի սկսենք իրար ատել ավելի, քան ատում ենք թուրքին: Դա պետք է երկրի արտաքին կառավարմանը ձգտող սորոսական եւ այլ անդրազգային գաղութարարներին: Դա պետք է գերտերություններին, որպեսզի իրենց կատաղի մրցակցության ընթացքում չեզոքացնեն հայերի ներուժը` պահելու սեփական հայրենիքի ցանկացած կտոր, նպատակ ունենալով ձեռքի տակ պահել տարբերակը` մեր հաշվին թուրքերի հետ տարատեսակ առեւտրային հարցեր լուծելու: Եվ վերջապես, դա նաեւ նույն Նիկոլի` հակապետական հանցագործների բոլուկին է պետք, որպեսզի քաղաքացիները իրար դեմ դուրս գան եւ չզբաղվեն այդ վարչախմբին արագորեն հեռացնելու հրատապ գործով: Սակայն կան գործոններ, որոնք խոչընդոտում են քաղաքացիական պատերազմի ծագմանը: Առաջինը, անշուշտ, մեր հանրության ավանդական տոհմային կառուցվածքն է, երբ  ազգակցական կապերը շատ ուժեղ են, ինչը խանգարում է ատելության ծայրահեղ դրսեւորումներին: Եվ երկրորդը` վիրտուալ տարածքում գոլորշին բաց թողնելը: Ըստ էության, համացանցում ընթանում է վիրտուալ քաղաքացիական պատերազմ, եւ այնքան էլ հեշտ չէ դրա դուրս գալը փողոցներ եւ հրապարակներ: Եվ այդ առումով մի տեսակ կասկածելի երանգ է ստանում, թե ինչու հանկարծ տարբեր մասնագետներ հենց այս պահին որոշեցին կարեւորագույն խնդիր հռչակել ֆեյքերի դեմ պայքարը: Դա տեղի է ունենում հենց այն պահին, երբ վիրտուալ, տեղեկատվական տարածքում Նիկոլն իր թիմով հանդերձ սկսում է տանուլ տալ: Եվ վերջապես` այնքան էլ հեշտ չէ նույն իրավապահներին մղել տոտալ ռեպրեսիվ գործողությունների: Բանն այն է, որ տեսնելով, թե ինչպես այժմ մարտիմեկյան զոհերի սպանության գործը փորձում են մեղսագրել ոստիկանական զորքերի այն ժամանակվա շտաբի պետին, նույն իրավապահները մտածում են` իսկ արդյո՞ք հաջորդ իշխանությունն իրենց չի պատժի Նիկոլի հրահանգով ապօրինի գործողությունների համար:

ԲԱՆԸ ՀԱՍԱՎ «ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԿԵՂԾԻՔԻ»ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ՞Ն

ԻՍԿ «ՍԵՎԵՐԸ» ԹԱՓ ԵՆ ՀԱՎԱՔՈՒՄ

Ի դեպ, ոստիկանության պահով: Վերաքննիչ դատարանի բակից Քոչարյանի աջակիցներին տարել էին ոստիկանություն` վուվուզելներ փչելու համար: Իբր թե, դա խանգարում է դատարանի աշխատանքին: Ուրեմն Նիկոլի կոչով դատարանների մուտքերն արգելափակելը չէր խանգարում, իսկ վուվուզելները խանգարո՞ւմ են... Բայց, այնուամենայնիվ, նույն ոստիկանության կողմից ակտիվիստների նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսեւորումներ չեղան: Բայց այս դատավարությանն արդեն փոխվեց հակաքոչարյանականների կազմը: Եթե առաջ ուղարկում էին բացարձակ մարդկային թափոններ` տարբեր ջիվանիկների եւ հայկազիկների, ովքեր նաեւ շատ վախկոտ են, հիմա դրանց փոխարեն եկել էին «Սասնա ծռերի» կադրերը, ովքեր ավելի մարտունակ են: Բացի այդ, նրանք կարող են վերահսկվել եւ ուղղակիորեն արտերկրյա կենտրոնների կողմից` շրջանցելով Նիկոլին: Ի դեպ, ՀՀ երկրորդ նախագահից խեղճ վոժդը երկու բավականին զգալի հարված ստացավ: Առաջինը` որ զրպարտության մեղադրանքով Նիկոլի դեմ քաղհայցը Քոչարյանը համաձայն է հետ վերցնել, եթե Նիկոլը հայտարարի, որ անձամբ Քոչարյանին նկատի չուներ որպես «սպանությունների կազմակերպիչ»: Եվ Նիկոլի փաստաբանը Նիկոլի անունից հայտնեց այդ համաձայնությունը: Իսկ թե ինչպիսի նվաստացում է դա ինքնահավան վոժդի համար` կարելի է պատկերացնել... Իսկ երկրորդը` այն էր, որ ՌԴ դեսպան Կոպիրկինը այցելել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ եւ մի ժամից ավելի առանձնազրույց ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ: Իսկ այդպիսի բաներն ընկալվում են հենց որպես քաղաքական զորակցության հստակ մեսիջներ...

ԹԱՎՇՅԱ ԻՆՔՆԱՔԱՅՔԱՅՈՒՄ` ՈՉ ԹԱՎՇՅԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ

Նաեւ սահուն, բայց հետեւողականորեն գործում է եւ ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի PR-ի մեքենան: Իզուր տեղը չէին բացվել պաշտոնական կայքն ու յութուբյան էջը, որոնք բարձրացնում են բազում ֆեյսբուքյան աջակից հարթակների արդյունավետությունը: Դե ինչ, նման է, որ քաղաքական աշնանը քաղաքական ճտերի հաշվարկը շատ հետաքրքիր պատկեր է տալու: Ամենակարեւորը` միայն թե մեզ չկարողանան պարտադրել քաղաքացիական բախումները, ինչպես Երեւանում, այնպես էլ` հատկապես Արցախում: Բայց Ստեփանակերտում, կարծես թե, Լեւոն Մնացականյանի կողմից ոստիկանապետի պաշտոնի ստանձնումը կայունության երաշխիք է` հո իզուր տեղը չէ, որ սորոսական ամբողջ կոդլը առայժմ հիստերիկ ձեւով լծվել է նրա վարկաբեկման փորձերին:

ՎԱՐԿԱՆԻՇԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԸ, ԿԱՄ ԵՐԱԶԱՆՔ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՅԻ ՄԱՍԻՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА