o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով վերաքննիչ բողոքի քննությունը սկսվել է

14.06.2019 11:34 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով վերաքննիչ բողոքի քննությունը սկսվել է

Վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը:

«Քոչարյանը Փաշինյան չէ, ուստի` պետք է լուրջ ընդունել «կոնսենսուս մինուս մեկը» եւ սպասել թեժ աշնան»

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը բողոքը քննող դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես եկավ: Ներկայացված միջնորդությանը միացան նաև պաշտպանական խմբի մյուս անդամները՝ Արամ Օրբելյանը, Ռուբեն Սահակյանը և ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը:

Միաժամանակ նաև տեղեկացնենք, որ հունիսի 12֊ին կայացած դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը հայտարարել էր, որ քրեական գործի հատորների քանակն ավելացել է և որ այդ մասին պաշտպանը տեղեկացել է Դատական տեղեկատվական համակարգից: 83 հատոր դատական գործը դարձել է 88 հատոր:

Հիշեցնենք նաև, որ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА