o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞վ է նախկին պաշտոնյաներին դստեր բռնաբարության մեջ մեղադրող ակտիվիսը (Բացահայտում)

14.06.2019 03:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ո՞վ է նախկին պաշտոնյաներին դստեր բռնաբարության մեջ մեղադրող ակտիվիսը (Բացահայտում)

Կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիա էր իրականացնում Հովհաննես Թորոսյանը: Վերջինս, այսպես ասած, հայտնի է դարձել դեռեւս այս տարվա փետրվարին, երբ ԱԺ անցակետում ՀՅԴ ներկայացուցիչ Կիրո Մանոյանի հետեւից բղավում էր, թե դաշնակներն իր դստերը բռնաբարել են, ապա նաեւ օրերս՝ հունիսի 12-ին, ՀՀ երկրորդ նախագահի դեմ դատական նիստի օրը, Վերաքննիչ դատարանի առջեւ աղմկում էր, թե իր աղջկան բռնաբարել է Ռոբերտ Քոչարյանը: Այս պատմության կուլմինացիան էլ այն էր, որ վերջինս կառավարության շենքի դիմաց լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց, թե Ֆրանսիայում իր աղջկան բռնաբարել են «Քոչարյան Ռոբերտը, Սեդրակը, Սաշիկը, Սերժիկը, Վաչիկը, դեսպան Մինասյան Միքայելը, վարդապետ Կարապետ Հարությունյանը, Սրբազանը, Գարեգին Կաթողիկոսը, Երեւանում էլ Եսայի քահանան: Իսկ դաշնակներից՝ Մուրադ Փափազյանը, Նիսանյան Մովսեսը… եւ էլի բժիշկներ»:

Փաշինյանի կառավարությունը՝ իր ապազգային քաղաքականությամբ պարարտ հող է ստեղծում ագրեսոր ադրբեջանի նկրտումների համար. Գևորգ Գևորգյան

Ո՞վ է Հովհաննես Թորոսյանը եւ ինչո՞ւ է ամենուր հայտարարում, թե իր դստերը, որն ամենեւին էլ Քիմ Քարդաշյանը չէ, բռնաբարել են՝ բարձրաստիճան պաշտոնյաներից մինչեւ հոգեւորականներ, ուշագրավ մանրամասներ է հայտնի դարձել: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ ՏԵՐ ԿՈՄԻՏԱՍ վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆՆ անդրադառնալով վերոնշյալին՝ պատմեց հետեւյալը. «Ցավում եմ, որ այս անամոթ, էգոիստ ողորմելուն առանց անհարմար զգալու ցուցադրում եք էժանագին փիառի համար։ Անձ, ով իր հիվանդ աղջնակին օգտագործել է Ֆրանսայում ապաստան ստանալու համար։ Անձ, որ իր հիվանդ աղջկան, երբ առանց կնոջ մեկնել է Ֆրանսիա, իբրեւ թե բուժման, մինչդեռ աղջնակի հիվանդությունը օգտագործելով՝ դրամ ստանալու համար։ Անձ, որին քաղապաստարանի աշխատակիցները մեղադրել են, որ իր աղջկա նկատմամբ սեռական ոտնձգություններ է իրականացրել, այսօր առանց խղճի եւ ամոթի մեղադրում է բոլորին, որ իբրեւ թե իր խուլ եւ համր աղջկան են բռնաբարել, կենտրոնական Ֆրանսայի հոգեւոր դասից մինչեւ մտավոր, գործունյա դասը։ Եվ այս անձը ոչ միայն սրբապիղծ է, որ կարող է իր աղջկա նկատմամբ ոտնձգություններ կատարել, այլեւ ուտող ուրացող։ Հայր Կարապետ վարդապետ Հարությունյանը, որը հայտնի է իր ազնվությամբ, բարիությամբ եւ մարդկային բազում այլ հատկություններով, այս տականքը նրա կատարած բազում օգնությունները մեռացած, խեղճին մեղադրում է իր հիվանդ աղջկա բռնաբարության մեջ, մի բան ինչում հենց ֆրանսացիներն են հայր կոչեցյալին մեղադրել եւ վռնդել երկրից»։

Արթուր Դավթյանին շնորհվել է արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դ

Եզրափակելով խոսքը՝ հայր սուրբն ընդգծեց. «Ամոթ, որ մեր հասարակության մեջ նման մարդակերպար, թրքակերպար դարվինյան նախամարդկային կարպարներին առանց իրականությանը տեղեկանալու կարեւորություն են տալիս, բավական չէ դեռ սենսացիոն վերնագրերով հաղորդաշար են պատրաստում, այսպես կոչված տրոյական ձիու որովայնածիները։ Ամոթ եւ կրկին ամոթ։ Այս անամոթի պատմությանը քաջատեղյակ են բոլոր ֆրանսահայերը...»:

«Հարգելի Աննա Հակոբյան, թո՛ւրքը մնում է թու՛րք...». հերոսի մայրը՝ վարչապետի կնոջը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА