ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գնաճը ակտիվանում է. Թանկացել է հատկապես սննդամթերքը

13.06.2019 15:08 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Գնաճը ակտիվանում է. Թանկացել է հատկապես սննդամթերքը

Գնաճը Հայաստանում ակտիվացման միտումներ է ցույց տալիս։ Եթե մինչև վերջերս այն նույնիսկ ցածր էր սահմանված նպատակային ցուցանիշի ներքին սահմանից, ապա այժմ արդեն վերադարձել է դրա տիրույթ։ Մայիսին տասներկուամսյա գնաճը հասել է 2,8 տոկոսի, այն դեպքում, երբ ապրիլին 2,2 տոկոսի սահմաններում էր։

Մսամթերքի, կաթնամթերքի, ձվի գները թանկացել են

Գնաճի ակտիվացումը տեղի է ունեցել հիմնականում սննդամթերքի թանկացման հաշվին։ Ապրիլին սննդամթերքի շուկայում տասներկուամսյա գնաճը 3,9 տոկոս էր։ Մայիսին այն ավելացել է միանգամից 1,4 տոկոսով։ Դա նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ սննդամթերքի գներն այս տարի 5,3 տոկոսով աճել են։

Չափազանց բարձր է առավելապես բանջարեղենի գնաճը։ Նախորդ տարվա համեմատ թանկացումը հասնում է 22 տոկոսի։ Առանձին ապրանքների դեպքում գնաճը շատ ավելին է։ Օրինակ` կաղամբի գինը մայիսին 78 տոկոսով բարձր է եղել անցած տարվանից։ Գլուխ սոխը թանկացել է ավելի քան 65, կարտոֆիլը` 38, վարունգը` 36, լոլիկը` 18, գազարը` 33, պղպեղը` 28 տոկոսով։

Բայց սա դեռ ամբողջը չէ։ Ու բնավ զարմանալի չէ, որ չնայած պաշտոնական տվյալներով գնաճը Հայաստանում ցածր է, այնուհանդերձ մարդկանց կյանքի որակը չի լավանում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА