o C     21. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

95-ամյա ՍԻՄ-ական Ներսես պապը Ղրիմի ղեկավարից պարգեւատրումներ է ստացել

13.06.2019 14:18 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
95-ամյա ՍԻՄ-ական Ներսես պապը Ղրիմի ղեկավարից պարգեւատրումներ է ստացել

ՍԻՄ կուսակցության ամենատարեց անդամը ՆԵՐՍԵՍ ՍԻՄՈՆՅԱՆՆ է, նա 95 տարեկան է եւ Հայրենական պատերազմի վետերան, ով այս տարվա մայիս ամսին Ղրիմի հանրապետության ղեկավար Սերգեյ Աքսյոնովի կողմից հրավիրվել է Ղրիմՙ Սեվաստոպոլի ազատագրման 75-րդ տարվա կապակցությամբ: Նշենք, որ Ներսես Սիմոնյանն անձամբ մասնակցել է Սեւաստոպոլի ազատագրմանը, ինչի համար արժանացել է բազում կոչումների, ստացել մեդալներ:

Լուիս Սուարեսը վնասվածք է ստացել

Մեզ հետ զրույցում վետերանը ուրախությամբ պատմեց պարոն Աքսյոնովի ջերմ վերաբերմունքի, կազմակերպած ընդունելության, Ղրիմում անցկացրած 10 օրյա հանգստի մասին.

- Սեւաստոպոլն ազատագրել ենք 1944 թվականի մայիսի 9-ին, որի կապակցությամբ մասնակցեցինք հրավառության, պտտվեցինք տարբեր քաղաքներով: Մեր 10 օրյա հրավերն ու հանգիստը կազմակերպվել էր Ղրիմի իշխանությունների կողմից: Ինձ այդ կապակցությամբ երեք մեդալ նվիրեցին, ելույթներ ունեցանք, այցելեցինք թանգարաններ: Հայաստանից Ղրիմ մեկնեցինք երկու հոգով:

Նշենք, որ 95-ամյա Ներսես պապը եղել է 318-րդ հրաձգային դիվիզիայի զինվոր, մասնակցել է Կերչի, Նովորոսիսկի եւ Սեվաստոպոլի ազատագրմանը, որի ժամանակ վերջինս ծանր վիրավորվել է եւ փրկվել է հրաշքով: Նա ռազմաճակատ է մեկնել, երբ դեռ անչափահաս է եղել, կամավոր կերպով 7 ընկերների հետ, որոնցից 4-ը զոհվել են: Ռազմաճակատից վերադառնալուց հետո սովորել է ԵՊՀ-ում, որից հետո 45 տարի աշխատել է որպես մանկավարժ, դպրոցի տնօրեն, ամուսնացել եւ համատեղ կյանքում ունեցել չորս երեխա:

 

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА