ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խնամատար ընտանիքները կվերահսկվեն. կառավարության որոշումը

13.06.2019 13:47 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Խնամատար ընտանիքները կվերահսկվեն. կառավարության որոշումը

ՀՀ կառավարության այսօր՝ հունիսի 13-ին հրավիրված նիստում հավանության արժանացավ «Խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց ընտրության, հաշվառման, երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու, խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց ուսուցման, որակավորման և վերապատրաստման, խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողության կարգերը, խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով դրամական միջոցների վճարման կարգը և չափը, խնամատարության պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 8-ի N 459-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Դատավոր Արմեն Դանիելյանին ներկայացված ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը կհրապարակվի ժամեր անց

Նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը։

Նա շեշտեց՝ երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը հանդիսանում է իրենց նախարարության քաղաքականության հիմնական նպատակներից մեկը։

Գեմաֆին Գասպարյանը պարզաբանեց, թե ինչու են անհրաժեշտ համարել այդ նախագիծը պատրաստել և ինչու պետք է կառավարության 2008 թվականի որոշումն ուժը կորցրած ճանաչել. «2008 թվականի որոշման մեջ բացակայում է խնամատար ծնողների վերապատրաստման և ընտանիքներում խնամվող երեխաների խնամքի նկատմամբ վերահսկողության մեխանիզմները։ Այս նախագծով նախատեսվում են այդ մեխանիզմները։ Սահմանված չեն խնամատարության տեսակները ու ժամկետները։ Սահմանված չեն նաև խնամատար ընտանիքներին դրամական միջոցների վճարման կարգը և չափը»։

Նա պարզաբանեց, թե խնամատար ընտանիքում խնամքի և դաստիարակության համար որքան դրամական միջոցներ են նախատեսվում վճարել. «Ընդհանուր խնամատար ընտանիքում և մասնագիտական խնամատար ընտանիքում խնամքի և դաստիարակության համար մեկ երեխայի կտրվածքով՝ 2000 դրամ օրական, գումարած ընդհանուր խնամատար ընտանիքում՝ 2500 դրամ խնամատար ծնողներից մեկին աշխատավարձ, մասնագիտականի դեպքում՝ 3200 դրամ օրական խնամատար ծնողներից մեկին աշխատավարձ»։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց, թե վերահսկողության ինչ մեխանիզմների մասին է խոսքը.  «Մարզպետարանի աշխատակազմին է տրվելու վերահսկողությունը, այցերի և դիտումների միջոցով է լինելու, նայելու են տնային պայմանները՝ սանիտարահիգիենիկ, սենյակային պայմանները, ինչպես է կրթության իրավունքը իրացվում, առողջապահական հաստատություններից օգտվելու իրավունքը ինչպես է իրականացվում։ Նախորդ կարգի մեջ վերահսկողության մեխանիզմ ներառված չէր»։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА