o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլը Կոտայքի մարզում հայտնվել է Սասունի ու Ռոմանոսի արանքում

13.06.2019 13:23 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նիկոլը Կոտայքի մարզում հայտնվել է Սասունի ու Ռոմանոսի արանքում

Նիկոլի  աբովյանական պարտության մեջ իր դերն է խաղացել նաեւ իշխող կուսակցության  Կոտայքի բաժանմունքում տիրող  հիմնական հակադրությունը, որը կա  մարզպետ Ռոմանոսի եւ պատգամավոր  Սասուն Միքայելյանի միջեւ: Նրանք երկուսն էլ մարզին նայում են ինչպես պապենական կալվածքի, որտեղ նրանք պետք է լինեն միանձնյա տեր ու տիրակալ: Եվ մրցակցությունը նրանց միջեւ գնալով վերածվեց թշնամության: Իր որդուն Հրազդանի քաղաքապետ նշանակելուց հետո սասուն Միքայելյանը ջանքեր է գործադրում, որ փոխի մարզպետին այդ պաշտոնում դնելով իր մարդուն: Այդ նպատակով Սասունը ամեն կերպ թուլացնում է Ռոմանոսին եւ Աբովյանի  ծանրագույն  պարտությունը Սասունը Նիկոլին ներկայացրել է որպես Ռոմանոսի անկարողության ապացույց: Նշենք, որ Սասունը որեւէ քայլ չի կատարել, որպեսզի Աբովյանում օգնի ՔՊ-ական թեկնածուին:

Նիկոլը պատրաստվում է գործի դնել վերջին խաղաթուղթը՝ բռնապետությունը

Հայտնի է, որ Նիկոը փորձում էր Աբովյանի ընտրություններից առաջ հարթեցնել Սասունի եւ Ռոմանոսի փոխհարաբերությունները: Այդ նպատակով Նիկոլը նույնիսկ իր շքախմբով այցելել է Հրազդանում գտնվող Սասունի գրասենյակը: Սակայն  ոչինչ չի ստացվել: Սասունը պահանջում է Ռոմանոսի պաշտոնանկությունը:

Սակայն  Նիկոլը հասկանում է, որ Ռոմանոսին  մարզպետի պաշտոնից հանելով եւ Սասունի մարդուն այդտող նշանակելով Սասունը կդառնա  Կոտայքի  տերն ու տիրականը, հաշվի առնելով, որ վերջերս  Սասունը դարձավ Երկրապահի նախագահը, իսկ նրա որդին մարզկենտրոնի քաղաքապետն է: Այդպիսի հեռանկարը, իհարկե, կաշկանդում է Նիկոլին, հաշվի առնելով Սասունի բնավորությունը, ինչպես նաեւ այն դեպքը, որի մասին խսում էր Հրազդանը: Խոսքը, մոտ մեկ ամիս առաջ  ԱԺ-ում  ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ապտակելու մասին է, որից հետո Արարատ Միրզոյանը նույնպես դեմ է, որ Սասունին տրվեն հզորանալու նոր հնարավորություններ:

Բայց Նիկոլին անհրաժեշտ է սահմանափակել նաեւ Կոտայքի մարզում իր հզորությունը վերականգնող Գագիկ Ծառուկյանի ազդեցությունը, որի համար պետք է ունենա Սասունի աջակցությունը: Արդյոք  ո՞ր ճանապարհը կընտրի Նիկոլը:

Ա. Հովհաննիսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА