o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օպերատիվ

13.06.2019 12:47 ՔՐԵԱԿԱՆ
Օպերատիվ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 12-ից 13-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 60 դեպք, այդ թվում՝ 3-ը նախկինում կատարված։ 

Օպերատիվ

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 16, անձնական ունեցվածքի գողության և խարդախության 10-ական, ծեծի 4, յուրացման կամ վատնման 3, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, բնակարանային գողության, դրամանենգության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու, դատական ակտը չկատարելու և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի 1-ական դեպք: 

Հայտնաբերվել է 2 անհետ կորած և 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА