o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանը և Վրաստանը 2019 թ. ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել

13.06.2019 13:36 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ադրբեջանը և Վրաստանը 2019 թ. ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել

Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները՝ Զաքիր Հասանովը և Լևան Իզորիան 2019 թ. ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել, հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը:

Ադրբեջանը չի նախատեսում որևէ ձևաչափով մասնակցել ՀԱՊԿ աշխատանքին. նախագահի աշխատակազմ

Նշվում է, որ Իզորիան մասնակցել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Գաբալա քաղաքում: Ծրագիրը ստորագրվել է եռակողմ հանդիպումից հետո:

Փաստաթուղթը նախատեսում է ռազմական զորավարժություններ և բարձր մակարդակի հանդիպումներ, ինչպես նաև խորհրդատվություններ Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների մակարդակով:

Հիշեցնենք, որ Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հունիսի 11-ին մեկնել էր Ադրբեջան:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА