o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կառավարությունը 34 մլն դրամ հատկացրեց Բաղրամյան 26-ում կոմունալ ծախսերի վճարման համար

13.06.2019 12:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Կառավարությունը 34 մլն դրամ հատկացրեց Բաղրամյան 26-ում կոմունալ ծախսերի վճարման համար

Հանրապետության նախագահի աշխատակազմի բնականոն գործունեությունն ապա­հովելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց  34,100.0 հազ. դրամ, որից՝ առաջին կիսամյակում՝ 11,600.0 հազ. դրամ, ինն ամսում՝ 22,900.0 հազ. դրամ: 

Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված էր Կառավարության հունիսի 13-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի շարքում։

Ամստերդամ և Բելգրադ այցերի համար Ազգային ժողովը ծախսել է ավելի քան 23 մլն դրամ

Նախագծի զեկուցողն էր Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Ըստ նախագծի հիմնավորման՝ քանի որ նախագահի աշխատակազմը Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա 47 հասցեից տեղափոխվել և իր գործունեությունն իրականացնում է Մարշալ Բաղրամյանի պողոտա 26/1 հասցեում, դրա հետևանքով կումունալ ծախսերի, ինչպես նաև պարտադիր վճարների գծով կա ծախսերի ավելացում, ինչի համար էլ անհրաժեշտ է ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնել։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА