o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Փաստ». Պուտինի՝ ՀՀ այցի ժամանակ քննարկվելու է ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքի հարցը

13.06.2019 10:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Փաստ». Պուտինի՝ ՀՀ այցի ժամանակ քննարկվելու է ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքի հարցը

 «Ինչպես հայտնի է, 2020 թ. հունվարի 1-ից ՀՀ-ում երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման գինը բարձրանալու է մի քանի անգամ, ինչը, բնականաբար, հասարակության շրջանում առաջացրել է անհանգստություն, եւ լայն թափով սկսվել է մասնավորաբար մեքենաների ներկրման գործընթաց։

Ու՞մ վարկանիշն է ավելի բարձր. ՀՀ քաղաքական գործիչների անհատական վարկանիշը՝ ըստ IRI-ի. «Ժամանակ»

Այս թեմային քանիցս անդրադարձել ենք՝ ներկայացնելով նաեւ ոլորտի փորձագետների տեսակետները: Հասկանալի է, որ նման տեմպերով ներկրման արդյունքում պետբյուջեի մուտքերը նկատելի չափով ավելանալու են, ինչը լավ առիթ է հանդիսանալու այս ամենը ներկայացնել որպես արդյունավետ աշխատանքի արդյունք։

Հասկանալի է նաեւ, որ սա ժամանակավոր բնույթ է կրում, առավել եւս, որ արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, որ իրականում մեքենաների մաքսատուրքը հնարավոր է չբարձրանա կամ շատ չնչին բարձրանա: Չի բացառվում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հոկտեմբերին նախատեսված այցի շրջանակներում առաջնային քննարկվող հարցերից մեկը լինի այս խնդրին հրատապ կարգավորում տալը։ Ակնհայտ է, որ դա բխելու է միայն հանրության շահերից, եթե, իհարկե, հնարավոր լինի հաջողության հասնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА