o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գագիկ Բեգլարյանը փակում է պետությանը պատճառված 24 միլիարդ դրամի վնասը. «Հրապարակ»

13.06.2019 09:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գագիկ Բեգլարյանը փակում է պետությանը պատճառված 24 միլիարդ դրամի վնասը. «Հրապարակ»

 ««Հյուսիս-հարավ» ծրագրի մասով հարուցված քրգործի շրջանակներում տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն անցած շաբաթ՝ որպես պատճառված վնասները հատուցելու երաշխիք, Քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվին է վճարել 200 մլն դրամ: Սակայն նա որպես մեղադրյալ ներգրավված չէ, ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող ենթակապալառու ընկերության տնօրենի դեմ է մեղադրանքը։

«Հրապարակ». Այս տարի հանրակրթական դպրոցնե­րի տնօրենների հավաստագրման բոլոր քննություններին անխտիր մասնակցել են ԿԳՄՍ փոխնախարարն ու նախարարի խորհրդականը

Խոսքը «ՏերՀայրապետյանշին»-ի մասին է, որն իրականացրել է ծրագրի Տրանշ 1-ինի (Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ) որոշ հատվածների կառուցումը։ Ընկերությանը մեղադրում են ցածրորակ աշխատանք իրականացնելու մեջ։ Բացի այդ, նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ ընկերությունը խուսափել է առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց՝ պետությանը պատճառելով վնաս՝ մոտ 24 միլիարդ դրամի։

Ըստ տեղեկությունների՝ ընկերությունը փաստացի այլ տնօրեն է ունեցել, բայց Բեգլարյանն ինքնակամ մուծել է ընկերության փոխարեն։ Նա խոստացել է քիչ-քիչ մարել պետությանը պատճառած վնասը»։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА