o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՈՆՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԼԱՎ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ, ԲԱՅՑ ԶԻՋՈՒՄ Է ԿԱՐԼՍԵՆԻՆ

12.06.2019 22:00 ՍՊՈՐՏ
ԱՐՈՆՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԼԱՎ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ, ԲԱՅՑ ԶԻՋՈՒՄ Է ԿԱՐԼՍԵՆԻՆ

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է Norway Chess սուպերմրցաշարը: 6-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց ամերիկացի Ուեսլի Սոյի հետ եւ հաղթանակ տարավ կայծակնային խաղի «արմագեդոն» պարտիայում: Դասական պարտիայում գրանցվել էր ոչ-ոքի: Արոնյանը վաստակել է 7.5 միավոր եւ երրորդ տեղում է՝ առաջատար, աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին զիջելով 2 միավորով:

ԱՐՈՆՅԱՆԸ ԿՐԿՆԵՑ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Մինչ այս արձանագրվել էին հետեւյալ արդյունքները: Սուպերմրցաշարի 5-րդ տուրում Արոնյանը սեւերով մրցել է չինացի Դին Լիրենի հետ: Դասական պարտիայի 33-րդ քայլում գրոսմայստերները համաձայնել են ոչ-ոքի արդյունքի: Կայծակնային խաղի «արմագեդոն» պարտիայում 97 քալից հետո եւս հաղթող չի եղել: Չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատարը սպիտակ ֆիգուրներով մրցեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ. այս անգամ էլ արձանագրվեց երկու ոչ-ոքի: Իսկ ահա երրորդ տուրի դասական պարտիայում Արոնյանը սեւ ֆիգուրներով շանս չտվեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին: Երկրորդ տուրում Արոնյանը սպիտակներով 68-րդ քայլում ոչ-ոքի ավարտեց դասական պարտիան աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ պայքարը: Ամենասպասված դիմակայությունում սպիտակներով հանդես եկող մեր շախմատիստը ուներ մեծ, կարելի է ասել, նույնիսկ որոշիչ առավելություն, սակայն չկարողացավ իրացնել առավելությունը եւ պարտիան ավարտվեց հաշտությամբ: Լրացուցիչ «արմագեդոն» պարտիան Արոնյանը պարտվեց: Իսկ առաջին տուրում հայկական շախմատի առաջատարը պարտության մատնեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին: Դասական պարտիան ավարտվել է ոչ-ոքի, իսկ «արմագեդոնը» Արոնյանը հաղթեց: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ աշխարհի ուժեղագույն շախմատիստներին ընգրկող սուպերմրցաշարում Արոնյանը հանդես է գալիս լավ, սակայն դա բավարար չէ մեր շախմատիստին՝ հիմնական մրցակից Կարլսենին գերազանցելու համար: Արոնյանի խաղերում մեծ թիվ են կազմում ոչ-ոքիները, ինչը վերջին տարիներին մի տեսակ հատկանշական է դարձել մեր շախմատային առաջատարի համար: Թեեւ կարելի է նաեւ ֆիքսել, որ սուպերմրցաշարի հիմնական փուլից առաջ անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում Արոնյանն ու Կարլսենը նույն հարթության վրա մնացին: Սակայն երկուսն էլ առաջատարը չէին. հաղթողի կոչումը նվաճեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը՝ 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր: Չնայած, 6-ական միավորով երկրորդ տեղը կիսելն աշխարհի չեմպիոն նորվեգացու հետ, նույնպես վատ արդյունք չէ:

ԱՐՈՆՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՆՊԱՐՏԵԼԻ ՄՆԱԼ, ԲԱՅՑ ԵՎ ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА