o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԲԱՑԱՐՁԱԿ ԶՐՈ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ»

12.06.2019 21:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԲԱՑԱՐՁԱԿ ԶՐՈ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ»

«Անցումային արդարադատության հետ կապված բացարձակ կարծիք չեմ կարող հայտնել, որովհետեւ ինձ համար եւս դա բավականին մութ անտառ է: Բացարձակ չեմ պատկերացնում հեղափոխություն կատարած, կայացած ինստիտուտներ ունեցող երկրում ի՞նչ է նշանակում անցումային արդարադատություն»: «Իրավունք TV»-ի տաղավարում, անդրադառնալով անցումային արդարադատության համակարգի ներդրմանը, նման տեսակետ հնչեցրեց «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր ղեկավար, մի շարք աղմկահարույց գործերով փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ` հավելելով.

ՄԱՄՈՒԼԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ. ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ

Ես այն կարծիքին եմ եղել կամ եւ կարծում եմ` կմնամ, որ ՀՀ ներպետական օրենսդրությունը բավարար է բոլոր հարցերի պատասխանները տալու համար: Եվ կարծում եմ` ժողովուրդը, հասարակությունը արդեն հոգնել է ավելորդ ցնցումներից:

- Պարոն Բաղդասարյան, նաեւ հայտարարվեց դատավորների շրջանում վետտինգ իրականացնելու մասին: Արդյոք սա կծառայի խոստացված նպատակին, այն է, որ ունենանք վստահելի արդարադատություն:

«ԻՄ ՔԱՅԼԸ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐԻՆ ՏՈՒՆ ՀԱՐՍ ՉԻ ՏԱՆԻ, ԲԱՅՑ ԴԵՄ ԷԼ ՉԷ ՆՐԱՆՑ

- Գիտեք, վետտինգ բառը ինձ համար անծանոթ է, բայց եթե այն դատավորներին է վերաբերում, ապա մեր պետական օրենսդրությունն ուղղակի պարտադիր պայման է դիտում, որպեսզի դատավորները ներկայացնեն իրենց տարեկան եկամուտների հետ կապված հայտարարագիրը: Եվ պետական լիազոր մարմինները կաշկանդված չեն ցանկացած պահի, ցանկացած հարթության վրա տվյալ անձնավորությանը հրավիրեն, որպեսզի ինքը տա բացատրություն, թե այդ միջոցները որտեղից են: Եվ այդ պարագայում ինձ համար անծանոթ բառով գործողություններ իրականացնելը տարօրինակ է. երբ մեր պետական օրենսդրությունը դա թույլ է տալիս դատական համակարգում առկա խնդիրներին լուծումներ տալ, այդ թվում, մեղանչած դատավորներին պատասխանատվության ենթարկել, ո՞րն է ինչ-որ նոր եւ անհասկանալի մեխանիզմի ներդրման իմաստը:

ԱՄՆ-ում ձերբակալել են Թրամփի ենթադրյալ սիրուհու փաստաբանին

- Բազմաթիվ են դժգոհություններն առ այն, որ այսօր մի շարք գործերով արդարացված անձինք վնասի փոխհատուցման հետ կապված կանգնում են խնդիրների առաջ:

- Շատ տեղին, արդիական հարց տվեցիք: Մեր պետական լիազոր մարմինները, ցավոք, ինչպես աշխատել են նախկինում, այնպես էլ աշխատում են հիմա: Դա վերաբերում է ե՛ւ ֆինանսական, ե՛ւ հարկային մարմիններին: Բացարձակ զրո հանդուրժողականություն ՀՀ քաղաքացու նկատմաբ: Անձի նկատմամբ իրականացնում են վարույթ, քրեական գործ են հարուցում, պատասխանատվության են ենթարկում, մեղադրյալի կարգավիճակ են տալիս, այնուհետեւ նախաքննության ընթացքում ընդհուպ կալանքի տակ են վերցնում: Այնուհետեւ պարզվում է, որ այդ անձը իրեն մեղսագրված հանցանքը չի կատարել, եւ նրա հանդեպ այդքան սխալներ թույլ տվողները որեւէ պատասխանատվություն չեն կրում, եւ հանիրավի տուժածն էլ որեւէ փոխհատուցում չի ստանում: Իմ պաշտպանության տակ գործ կա, երբ մարդը ծանր հանցագործության մեջ է մեղադրվել: Օրենքը նախատեսում է, որ արդարացման դեպքում նրա համար նախատեսվում է ֆինանսական փոխհատուցում: Ցավոք, ՀՀ-ում ֆինանսական միջոցները բավականին սուղ են, փոխհատուցումն էլ մինչեւ երեք միլիոնի սահմաններում է կամ օրենքով սահմանված դեպքերում մի փոքր ավելի շատ: Պետական լիազոր մարմինը, ի դեմս Ֆինանսների կամ Արդարադատության նախարարության, պարտավոր է հրավիրել մարդուն, ներողամտություն հայցել, որ անհարկի պահել են կալանքի տակ եւ վճարել համապատասխան փոխհատուցումը, սակայն բացարձակ նման բան չկա: Շատերը այնքան վախեցած են, որ չեն էլ դիմում փոխհատուցման համար, մնացածները, ովքեր դիմում են դատարան, ակտը բավարարում է, բայց Ֆինանսների նախարարությունը դիմում է Վերաքննիչ դատարան: Այստեղ էլ եմ ես տեսնում ընտրովի արդարադատություն, որովհետեւ Վերաքննիչ դատարանում շատ հաճախ բեկանում եւ ուղարկում են ստորադաս դատարան: Հիմա այդ քաղաքացին ինչպե՞ս պետք է այս երկրում լինի օրինապաշտ, այդ քաղաքացին ինչպե՞ս պետք է կարողանա՝ սիրել այն երկիրը, որը որ կոչվում է ՀՀ: Ես կոնկրետ օրինակ բերեմ. մոտ երեք տարի առաջ առավոտյան, ժամը 5-6-ի շրջանում դիմակավորված անձինք, ներկայանալով որպես հատուկ ծառայության ուժեր, մտել են իմ վստահորդի տուն (ում երեխան այդ ժամանակ 40-օրական էր), նրան, ժամանակակից տերմինով ասած, փռում են հատակին, ապա՝ ձերբակալում, կալանավորում եւ մեղադրում շատ ծանր հանցագործության մեջ: Այն կարգի ծանր հանցագործության մեջ, որ իմ վստահորդի հարազատները փոխում են տան տեղը եւ  գնում այլ տեղ բնակվելու: 2.5 տարի հետո պարզվում է, որ սխալ են մեղադրանք առաջադրելԱրդեն ներկայիս իշխանության օրոք փորձեցի դիմել, որ փոխհատուցում ստանային, բայց զրո պատասխան: Դիմեցի դատական պաշտպանության, եւ պետք էր տեսնել, թե պետական լիազոր մարմնի ներկայացուցիչը ինչ պաթոսով էր պաշտպանում, այսպես ասած, պետության շահերը: Սա խոսում է նրա մասին, որ նախկին մշակույթը պետական լիազոր մարմինների մոտ մնացել է նույնը: Դա ուղղակի 180 աստիճանով պետք է փոխել, իսկ դրա համար մեծ բան անհրաժեշտ չէ` ընդամենը ցանկություն, ցուցում, որպեսզի յուրաքանչյուր պետական լիազոր մարմին հասկանա, որ ՀՀ քաղաքացու հետ կապված ունի պոզիտիվ մի շարք պարտավորություններ: Բայց, կրկնում եմ, որեւէ շարժ չկա:

Դավիթ Հարությունյանը Արփինե Հովհաննիսյանի հետ համատեղ փաստաբանական ընկերություն է հիմնել

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА