ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ասում էին՝ հայը վրացու վրա գոռաց». Սաակաշվիլին՝ Ավակովի հետ 2015-ին տեղի ունեցած միջադեպի մասին (տեսանյութ)

12.06.2019 18:25 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Ասում էին՝ հայը վրացու վրա գոռաց». Սաակաշվիլին՝ Ավակովի հետ 2015-ին տեղի ունեցած միջադեպի մասին (տեսանյութ)

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ուկրաինական «Ռադիո ՆՎ»-ին տված հարցազրույցում խոսել է երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հետ հարաբերությունների մասին:

ՊՈՒՏԻՆԸ՝ ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Սաակաշվիլին նշել է, որ ինչ վերադարձել է Ուկրաինա, նրան մշտապես հարցնում են 2015 թվականին Արսեն Ավակովի հետ տեղի ունեցած միջադեպի մասին: Հիշեցնենք որ 2015 թվականին Ազգային խորհրդի նիստի ժամանակ վիճաբանություն էր տեղի ունեցել Սաակաշվիլիի ու Ավակովի միջև, որի ժամանակ Ավակովն իրեն վիրավորելու համար բաժակով լի ջուրը շփել էր Սաակաշվիլիի դեմքին:

«Ինչ եկել եմ՝ «Ավակով, Ավակով, Ավակով»… Ներեցեք, բայց ես ոչ թե Ավակով ազգանունով անձի հետ խնդիր ունեմ, այլ նրանց ամբողջ համակարգի: Եվ սխալ է ասելը, թե նա բան ասաց, հայը վրացու վրա գոռաց: Շատերն են այդպես ասում, սակայն դա ճիշտ չէ»,- ասել է Վրաստանի նախկին նախագահը:

Տեսանյութում այդ հատվածը կարող եք դիտել 43.55 րոպեից.

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА