o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վարչապետի խոսնակը՝ Արտակ Զեյնալյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման և նախարարի հրաժարականի մասին.shabat.am

12.06.2019 17:39 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վարչապետի խոսնակը՝ Արտակ Զեյնալյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման և նախարարի հրաժարականի մասին.shabat.am

Այսօր մամուլը գրել էր, որ Արդարադատության նախարարը հրաժարական ներկայացնելուց առաջ հանդիպել և զրուցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հրաժարականից ընդամենը 2 շաբաթ առաջ, որոշ պատգամավորներ սկսեցին անվստահություն հայտնել Արտակ Զեյնալյանին:

Եկել է պոպուլիզմից ու տոտալ մանիպուլյացիաներից սթափվող քաղաքացիների հետ առերեսվելու ժամանակը. Արտակ Զաքարյան

Ըստ հրապարակման՝ պատգամավորների ձայները այնքան բարձր էին եղել, որ լսելի էին դարձել հարևան սենյակում սպասող լրագրողներին:

Պատգամավորները ասել էին, որ Զեյնալյանն է ուշացնում անցումային արդարդատության հայեցակարգը և եթե չի կարողանում պետք է չաշխատի:

Այս լուրերի հրապարակումից հետո Արտակ Զեյնալյանը խոսել էր վարչապետի հետ, փորձել պարզել, թե արդյոք կա խնդիր և որն է պատճառը: Վարչապետը պատասխանել էր. «Գնա հանգիստ աշխատի»: Օրեր անց  կրկին շարունակվել էին անվստահության մասին խոսակցությունները:

Հրաժարականից մեկ օր առաջ Զենյալյանը նորից էր դիմել վարչապետ Փաշինյանին՝ նույն հարցով:

Այս անգամ վարչապետը պատասխանել էր, որ քաղաքական թիմն է որոշել նրա պաշտոնավարման նպատակահարմարությունը:

 Գուցե՞ դա է պատճառը, որ Զեյնալյանն իր ազատման հարցի շուրջ ասաց․ «Գնահատելով տեղեկատվական հոսքերը մեդիայով եւ ոչ միայն մեդիայով՝ այդպիսի որոշում եմ կայացրել՝ ներկայացնել հրաժարականի դիմում»:

Shabat.am-ը կապ է հաստատել վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի հետ, ով ոչ հերքել, ոչ էլ հաստատել է հնարավոր հանդիպումների մասին տեղեկությունները:

Շեշտել է, որ վարչապետը պարբերաբար հանդիպումներ է ունենում բոլոր նախարարների հետ:

Ճշտող հարցին, թե արդյոք հրաժարականից մեկ օր առաջ հանդիպում եղել է, թե ոչ՝ Կարապետյան պատասխանեց, որ հրաժարականի օրը Նիկոլ Փաշինյանը բացակայել է հանրապետությունից:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА