o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ամեն ինչ մեզանից կախված չէ». ՌԴ դեսպան.

12.06.2019 20:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ամեն ինչ մեզանից կախված չէ». ՌԴ դեսպան.

Արդեն ավանդույթ ձեւավորվող կիսամյակային մամուլի ասուլիսով հանդես եկավ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան ՍԵՐԳԵՅ ԿՈՊԻՐԿԻՆԸ: Նա չխուսափեց պատասխանել հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող անգամ ամենասուր հարցադրումներին` սկսած ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի գրառման շուրջ աղմուկից մինչեւ նախկին ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի տնային կալանքի մասին լուրերին: Դեսպանի ուշագրավ պատասխաններն առանձնացրել է «Իրավունքը»:

​​​​​​​Նաիրա Զոհրաբյանն արժանացավ Տարվա կին քաղաքական գործիչ մրցանակին (Տեսանյութ)

«ՄԵՐ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆ Է, ՈՐՊԵՍԶԻ ՆՄԱՆ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՄԻՋԱԴԵՊԵՐԸ ՉՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԵՆ»

– Պարոն դեսպան, վերջերս Ոստիկանության, անվտանգության դաշնային ծառայության եւ Ռոսգվարդիայի աշխատակիցները նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գործի շրջանակում ձերբակալել են երեք հայի: Միեւնույն ժամանակ, Գյումրիում մի քանի ամիս առաջ կին էր սպանվել, որում մեղադրվում էր ռուս զինծառայող: Որքանո՞վ է այսօր մեր երկու երկրների ղեկավարությանը հաջողվում նման միջադեպերի բացասական հետեւանքները չեզոքացնել, որպեսզի այն չվերածվի երկու երկրների հասարակություններում որոշակի նեգատիվ տրամադրությունների ստեղծմանը:

Ովքեր են տարվա ամենաճանաչված բլոգերները

Ինչ վերաբերում է ողբերգական դեպքին Գյումրիում, հետաքննությունը շարունակվում է, ուստի` եկեք սպասենք դրանց արդյունքներին: Իսկ ընդհանուր առմամբ` նման միջադեպերի հարցում, կարծում եմ, կա երկկողմ փոխըմբռնում, որ մեր հարաբերություներում կարող է շատ բաներ տեղի ունենան, բոլորս էլ ողջ մարդիկ ենք, բայց կա մի բան, որը մեզ միավորում է` այն սերտ հարաբերությունները, որոնք եղել են դարերով եւ կան այսօր: Իհարկե, այսօր մեր առաջադրանքն է, որպեսզի նման ողբերգական միջադեպերը չքաղաքականացվեն: Ինչպես տեսնում եք, իրենց մեկնաբանություններում Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարությունները շատ զգույշ են: Ամեն ինչ անում ենք, որ քաղաքական լարված մեկնաբանություններ, հայտարարություններ չլինեն: Այս հարցերով աշխատում են իրավապահ մարմինները, եւ սա բավական է: Այլ հարց է, որ մեր հարաբերություններն այնքան սերտ են, որ որոշ ուժեր փորձում են նման միջադեպերին տալ քաղաքական ֆոն: Կրկնում եմ` մեր ղեկավարության տեսակետը հստակ է` դրանք ողբերգական միջադեպեր են, որոնցով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները, մեղավորները պետք է կրեն պատիժ, իսկ դրանից մեր երկու պետությունների, երկու եղբայր ժողովուրդների հարաբերությունները չպետք է տուժեն:

«Արմավիա»-ն կվերադառնա՞ ավիաշուկա․ «Ժողովուրդ»

Ի՞նչ կարող եք ասել գազի գնի վերաբերյալ առկա հայ-ռուսական բանակցությունների մասին: Հայ հանրության մոտ այնպիսի տպավորություն է, որ այն թանկանալու է, բայց միանգամից չեն ցանկանում հայտնել այդ մասին:

Բանակցություններն ընթանում են մասնակցությամբ` «Գազպրոմի», ՀՀ կառավարության համապատասխան նախարարության ներկայացուցիչների: Բայց այս պահին կարող եմ միայն ասել, որ բանակցություններն ընթանում են, հավելյալ տեղեկություն չունեմ:

Լավ լուր Գյումրիի տնակային ավաններում ապրողների համար․ «Ժողովուրդ»

«ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԷՍԿԱԼԱՑԻԱ ՉԼԻՆԵԼՈՒ ՕԳՏԻՆ»

– Ապրիլյան պատերազմից երկու տարի անց` այսօր սահմանում կրկին որոշակի լարվածություն է նկատվում: Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, ունի՞ այսօր որոշակի մեխանիզմներ` թույլ չտալու, որ սահմանում իրավիճակը լարվի:

Իհարկե, Ռուսաստանը, Հայաստանի ռազմավարական դաշնակիցը լինելով եւ Ադրբեջանի հետ սերտ գործընկերային կապեր ունենալով, նշանակալի դեր է խաղում միջնորդական առաքելությունում, այդ թվում` ԵԱՀԿ ՄԽ շրջանակում, որտեղ բոլոր գործողությունները համակարգվում են մյուս գործընկերների հետ, սակայն Մոսկվան չի կարող որեւէ կողմի դիրքորոշումը պաշտպանել: Բայց Ռուսաստանը հանդես է գալիս էսկալացիա չլինելու օգտին, ինչպես նաեւ կողմ է ինտենսիվ բանակցային քայլերով հիմնախնդրի կարգավորմանը: Դրա դրսեւորումներից է նաեւ վերջերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Բաքվից եւ Երեւանից գործընկերների հետ, ինչպես նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների պարբերական այցերը տարածաշրջան: Մենք մեր կողմից օգտագործում ենք բոլոր հնարավորությունները, սակայն ամեն ինչ մեզանից կախված չէ: Ռուսաստանը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին եւ միշտ դեմ է այնպիսի իրավիճակների ստեղծման, որոնք էսկալացիայի ուղիով գնալու ցանկություն կառաջացնեն:

Շեյխ ներդրողների թեմայի առիթով սրված իշխանություն- ԲՀԿ հարաբերությունները այլ փուլ են թեւակոխել. նոր բացահայտումներ․ «Ժողովուրդ»

Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` սահմանում պետք է ներդրվեին մշտադիտարկման մեխանիզմներ: Դրան կողմ էր Հայաստանը, ԵԱՀԿ Մինսկի համանախագահները: Ըստ էության, միայն անհրաժեշտ էր, որ Ադրբեջանն էլ կատարի այդ պարտավորությունները, որպեսզի կանխվեն սահմանում զոհերը: Այս առումով հնարավո՞ր է որոշակի ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա:

Այս հարցերը շատ ակտիվ քննարկվում են` այն մեխանիզմներով, որոնք կան ԵԱՀԿ Մինսկի խմբում` ԼՂ հիմնախնդրի կարգավորման շրջանակում: Ես չէի ցանկանա խորանալ այդ հարցերի մեջ, որովհետեւ ուղիղ կասեմ` այդ քննարկումներին ներսից տեղյակ չեմ:

Գոլդեն Փելիս» հյուրանոցի համար մեկ ընկերություն է հայտ ներկայացրել. «Ժողովուրդ»

«ՉԱՐԺԵ ԶԲԱՂՎԵԼ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ»

– Մամուլում կա տեղեկատվություն, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը Ռուսաստանում տնային կալանքի տակ է: Կհաստատե՞ք այս լուրը:

Դեսպանատունը պաշտոնական տեղեկություն չի ստացել Միհրան Պողոսյանի տնային կալանքի վերաբերյալ£ Ես, ինչպես դուք, կարող եմ հիմնվել լրատվամիջոցների հաղոդումների վրա, սակայն կարծում եմ` ինձանից դա չէ, որ սպասում եք£ Այնպես որ, կարծում եմ` հավանաբար չարժե զբաղվել ԶԼՄ-ների հաղորդումների մեկնաբանությամբ:

Հայր Ալիեւը 1993թ.-ից է Արցախի հետ բանակցային սեղանին նստել․ Գեւորգ Կոստանյանի կարեւոր բացահայտումը. «Ժողովուրդ»

Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի սոցցանցային գրառումը լայն քննադատության արժանացավ հայկական որոշ շրջանակների կողմից, մինչդեռ նա ընդամենը մեջբերել էր տեղի ունեցած ֆորումի ժանանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած արտահայտություններից մեկը:

Մարիա Զախարովան այս առումով ամեն ինչ բացատրել է, նա նաեւ հետո խոսքերն ամբողջությամբ մեջբերեց: Մինչդեռ մտածել էին, թե հումոր էլ կա այդտեղ: Իրականում ասվել էր հետեւյալը` որ հարցերը պետք է լուծել փոխադարձ հարգանքով եւ գտնել բոլորի կողմից ընդունելի լուծումներ: Դրա համար, կարծում եմ, կտրուկ մեկնաբանությունները կանցնեն, եւ այս առումով մեր հարաբերություններում օբյեկտիվորեն այլեւս հարց չկա:

Սուտն ու կեղծիքը նախագահի թեկնածու Հարությունյանի թիմի գործելաո՞ճ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА